Հեռուստացույցի կամ պլանշետի առջեւ շատ ժամանակ անցկացնող երեխաները վատ են շփվում հասակակիցների հետ
Երեխաները, որոնք շատ ժամանակ են անցկացնում հեռուստացույցի կամ պլանշետի առջեւ, 5 տարեկանում ավելի վատ են շփվում հասակակիցների հետ։ Այսպիսի եզրահանգման են եկել Կալգարիի (Կանադա) համալսարանի գիտնականները։
Հետազոտությանը մասնակցել են երկու, երեք եւ հինգ տարեկան 2400 երեխաներ։ Մասնագետները հատուկ ուշադրություն են դարձրել այնպիսի գործոնների վրա, ինչպես շփման ունակությունն է եւ խնդիրների լուծումը։ Պարզվել է՝ այն երեխաների մոտ, որոնք երկու տարեկան հասակում շատ ժամանակ են անցկացրել հեռուստացույցի կամ պլանշետի առջեւ, երեք տարեկանում զարգացման տեմպի դանդաղում է նկատվել։
Այն երեխաները, որոնք այդ սովորությունից չեն հրաժարվել նաեւ երեք տարեկանում, հինգ տարեկանում իրենց զարգացմամբ հետ են մնացել հասակակիցներից, որոնք գաջեթներով շատ չեն զբաղվել։
Ստացված արդյունքների հետ կապված՝ գիտնականները ծնողներին խորհուրդ են տվել տարատեսակ ակտիվ եւ ուսուցանող խաղերի միջոցով անձամբ ներգրավվել երեխայի զարգացման գործընթացի մեջ։ Երբեմն գաջեթներում նույնպես կարող են տարբեր ճանաչողական խաղեր լինել, սակայն, ինչպես ցույց է տալիս փորձը, երեխաները դրանք հիմնականում օգտագործում են մուլտֆիլմ դիտելու համար։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում