Գիշերը լիարժեք քնելու եւս մեկ պատճառ
Միայն մեկ անքուն գիշերը բավական է, որ ցավի շեմը նվազի: Այս մասին նշված է Բերքլիի Քալիֆորնիական համալսարանի գիտնականների հետազոտության մեջ:
Խնդիրն այն է, որ քնի դեֆիցիտի հետեւանքով «միանում» են գլխուղեղի՝ ցավային զգացողությունների ճնշման համար պատասխանատու նեյրոնները: Այսպիսով, գտնվել է կիսատ քնի եւ ֆիզիոլոգիական անհարմարության փոխկապի բացատրությունը: Սրա հետ կապված մասնագետները կոչ են անում մեծ ուշադրություն դարձնել հիվանդանոցներում պացիենտների լիարժեք քնին: Խոսքն առաջին հերթին վերաբերում է նրանց, ում բուժման եւ առողջացման պրոցեսն ուղեկցվում է ցավային զգացողություններով:
Փորձագետները նշում են, որ պացիենտները գիշերը որքան լավ են քնում, այնքան ցավը քիչ են զգում: Սա հաշվի առնելով՝ հրահանգներ են հնչում նրանց գիշերային քունը չխանգարել տարբեր կարգի աղմուկներով եւ արհեստական լուսավորմամբ: Գիտնականները համոզված են, որ բուժհաստատությունների աշխատակիցների համար պացիենտների քունը պետք է կարեւոր առաջնահերթություն դառնա՝ կապված քնի պակասի եւ ցավային զգացողությունների միջեւ հայտնաբերված փոխկապվածության հետ:
Հետազոտության հեղինակները ուշադրություն են դարձնում, որ ստացած արդյունքները նաեւ ցույց են տալիս բնակչության շրջանում տարածված քնի պակասի եւ քրոնիկական ցավերի դեպքերի աճի միջեւ կապը:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում