Թրամփը հաղորդել է ԱՄՆ–ի եւ ՆԱՏՕ–ի առջեւ Գերմանիայի «հսկայական» պարտքի մասին
Մարտի 17-ին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պաշտոնական այցով ժամանել էր Վաշինգտոն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցությունների։
Գերմանիան ֆինանսական հսկայական միջոցներ է պարտք ԱՄՆ–ին եւ ՆԱՏՕ–ին «հզոր եւ թանկարժեք պաշտպանության համար»։ Այս մասին իր Twitter-ում գրառել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Չնայած այն ամենին, ինչ դուք լսել եք կեղծ նորություններով, իրականում ես հրաշալի հանդիպում եմ ունեցել Գերմանիայի կանցլեր ԱՆգելա Մերկելի հետ, սակայն Գերմանիան հսկայական գումարներ է պարտք ԱՄՆ–ին եւ ՆԱՏՕ–ին՝ թանկարժեք պաշտպանության համար»,– գրել է Թրամփը։
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, մարտի 17-ին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պաշտոնական այցով ժամանել էր Վաշինգտոն՝ Սպիտակ տան ղեկավարի հետ բանակցությունների։
Ի սկզբանե Մերկելի այցը նախատեսված էր մարտի 14-ին, սակայն ուժեղ ձյան պատճառով բանակցությունները հետաձգվել էին մարտի 17-ին։


















































Թրամփը հայտարարել է Զելենսկիի հետ հանդիպումից հետո Պուտինին զանգահարելու մտադրության մասին
Թրամփն անարդար է համարում պահանջը, որ Իրանը բալիստիկ հրթիռներ չունենա
Թրամփը փակ ճեպազրույց կանցկացնի հետախուզության հետ
Թրամփը Մակրոնի հետ ընթրիքի ժամանակ ստորագրել է ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագիրը
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանին 300 մլն դոլար չի վճարի