Կարո Փայլանին ընդունել է Արամ Ա-ն
Բեյրութում գտնվող Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանին ընդունել է Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը։
Ըստ մամլո հաղորդագրության՝ հանդիպումը մեկ ժամից ավել է տեւել, որի ընթացքում քննարկել են հայ-թուրքական հարաբերությունները, Ցեղասպանության հարցը, Սիսի Կաթողիկոսարանի հայցը, Թուրքիայի հայության ներկա վիճակը եւ այլն։

















































