Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում հանդիպում է ունեցել ՌԴ վարչապետ Մեդվեդևի հետ
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու իր ռուս պաշտոնակից Դմիտրի ՄԵդվեդևը Մոսկվայում քննարկել են երկու երկրների միջև տնտեսական ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր, այս մասին հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Հանդիպումը կայացել է հայկական կողմի նախաձեռնությամբ: Երկու երկրների կառավարությունների ղեկավարները քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական համագործակցությանն առնչվող արդիական հարցեր և փոխգործակցության այլ ասպեկտներ», - ասված է տարածված հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ վարչապետը ելույթ է ունեցել Մոսկվայում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նիստում՝ անդրադառնալով մի շարք հարցերի, այդ թվում՝ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությանն ու Արցախի հիմնախնդրին:

















































