Անձնական տվյալը ենթակա է հրապարակման
«Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հիմնադիր» Շուշան Դոյդոյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով վերջին աղմկահարույց պարգևատրումներին:
«Անձնական տվյալների պաշտպանության գործակալության կարծիքը ով ինչպես ուզում, մեկնաբանում է։ Քաղաքապետարանն ասում է՝ գործակալությունն ասել է՝ պարգևատրում ստացած անձանց անունները մի հրապարակեք, քանի որ անձնական տվյալ է, իսկ մյուս կողմն ասում է՝ օրենքով սահմանված է Քաղաքապետի կարգադրությունների պարտադիր հրապարակման պահանջ, ուրեմն պետք է հրապարակել։ Գործակալություն, հիմա դուք ի՞նչ եք ասել»,- գրել է Դոյդոյանը:
Որպես ՀՀ ԱՆ Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը երկու տարի ղեկավարած անձ՝ նա շեշտել է՝ սա անձնական տվյալ է, որը ենթակա է հրապարակման, քանի որ սահմանված է օրենքով։
«Հարցը շատ հստակ է, և տարակարծության տեղ չկա»,- գրել է Դոյդոյանը։

















































