Աշխարհում միլիարդատերերի թիվը 10 տարում գրեթե կրկնապատկվել է
Վերջին 10 տարում միլիարդատերերի թիվը գրեթե կրկնապատկվել է՝ 2018 թվականի դրությամբ հասնելով 2208-ի։ Իսկ նրանց կարողությունն օրական աճել է 2․5 մլրդ դոլարով։ Այս մասին է վկայում միջազգային բարեգործական և մարդասիրական Oxfam կազմակերպության հետազոտությունը, որը պատրաստվել է Դավոսում կայանալիք համաշխարհային տնտեսական համաժողովի նախօրեին, փոխանցում է RIA Novosti-ն։
Կազմակերպության տվյալներով՝ այդ խմբի կարողության աճը մեկ տարում կազմել է 900 մլրդ դոլար։ 2017-18 թթ․ յուրաքանչյուր 2 օրը մեկ աշխարհում նոր միլիարդատեր է հայտնվել։
Միաժամանակ Oxfam-ն արձանագրել է տագնապալի միտում․ աշխարհի 3․8 մլրդ աղքատների ֆինանսական վիճակն անցած տարի ամենևին չի բարելավվել։ Կազմակերպության հաղորդմամբ՝ աշխարհի ամենահարուստ 26 մարդկանց ունեցվածքը հավասարազոր է 3․8 մլրդ աղքատների ընդհանուր կարողությանը։
Հետազոտության մեջ նշվում է, որ աշխարհի ամենահարուստ մարդու՝ Amazon ընկերության սեփականատեր Ջեֆ Բեզոսի կարողոթյունը հասել է 112 մլրդ դոլարի, և այժմ նրա կարողության ընդամենը 1 տոկոսը հավասար է 105 մլն բնակչություն ունեցող Եթովպիայի առողջապահության բյուջեին։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը