Եկել ենք, որպեսզի ժողովրդի կողքին լինենք. Վարդան Օսկանյանը Արթուր Սարգսյանի հիշատակի երթին է մասնակցում
Երեւանի Ազատության հրապարակից մեկնարկել է Արթուր Սարգսյանի`«Հաց բերողի» հիշատակին նվիրված բողոքի երթը: NEWS.am-ի թղթակիցն հաղորդում է, որ երթի մասնակիցները գնալու են կառավարության շենքի մոտ, որից հետո կորոշեն, թե ուր են շարժվելու: Երթին մասնակցում են դերասան Հրանտ Թոխատյանը, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի երրորդ հորզիոնականը զբաղեցնող Վարդան Օսկանյանն ու դաշինքի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Արմեն Մարտիրոսյանը:
«Եկել ենք, որպեսզի ժողովրդի կողքին լինենք, մեր գլուխը խոնարհենք այդ մարդու առաջ: Այդ մարդու մեջ այնքան խորհրդանշական բան կա`«Հաց բերող», նա մեր ժողովրդի մեջ այդպես է հիշվելու, նա շատ լավ գործ է արել, հաց է բերել եւ դաժանաբար վարվեցին նրա հետ: Մենք միշտ էլ եղել ենք այդ տղաների կողքին՝ ստորագրություններով, հայտարարություններով ենք հանդես եկել»,-NEWS.am-ի հետ զրույցում ասել է Վարդան Օսկանյանը:
Մանրամասները՝ news.am կայքում

















































