Ինչպես է պետք թեյ թրմել
Մասնագետները վստահ են, որ թեյ թրմելն իսկական արարողակարգ է, որը պետք է որոշակի կանոններով կատարել:
Գիտնականներն իրենց հերթին որոշել են այդ թեմայով հետազոտություն անցկացնել, թե ինչպես է պետք թեյ թրմել: Արդյունքում Կոռնելիի համալսարանի փորձագետներին հաջողվել է պարզել, որ թեյը պետք է բացառապես շշալցված ջրով թրմել, այլ ոչ թե ծորակի:
The Daily Mail-ը հայտնում է, որ այդ կանոնին հետեւելը թույլ կտա պահպանել թեյի բոլոր օգտակար հատկությունները՝ ընդ որում ըմպելիքում գրեթե 2 անգամ ավելացնելով հակաօքսիդանտների քանակը:
Կանաչ թեյում EGCG բնական հակաօքսիդանտ է պարունակվում (գալլատ էպիգալակատեխինա), որն օգտակար է սրտի եւ ուղեղի համար:
Հետազոտության շրջանակներում գիտնականները մի շարք փորձեր են կատարել շշալցված եւ ծորակի ջրով թեյը թրմելու՝ EGCG-ն առավելագույնս պահպանելու միջոց գտնելու համար:
Այնուհետ մասնագետները վերլուծել են ըմպելիքում հակաօքսիդանտների խտությունը:
Պարզվել է, որ կանաչ թեյում ECGC-ի մակարդակը զգալի նվազել է սովորական ջրում թրմելուց հետո: Գիտնականները դա կապում են նրա հետ, որ ծորակի ջրում կալցիումի, մագնիումի եւ երկաթի մեծ քանակություն կա:
Ճիշտ է մեկ բայց կա: կամավորների մասնակցությամբ ուսումնասիրությունը ցույց է տվել, որ սովորական ջրով թրմված կանաչ թեյն ավելի հաճելի եւ հագեցած համ ունի:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում