«Ավետարան»՝ Ըստ Սերժի Վիտոյի
Վիտալի Բալասանյանը որոշեց անդրադառնալ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի քաղաքական գործունեությանը եւ հայտարարել, թե նրա գործողությունները վտանգավոր են:
Նրա կարծիքով, զինվորականը, պատերազմական գործողություններով անցած մարդը իրավունք չունի «նմանատիպ վերաբերմունք ցուցաբերել»: Այն է՝ քաղաքական դաշտ մտնել, տեսակետ ունենալ, չհամաձայնվել և այլն:
Սեյրան Օհանյանի Սերժ Սարգսյանի կողմից առաջարկված պաշտոններից հրաժարվելու եւ քաղաքական դաշտ մտնելու հինական շարժառիթը Հայաստանի եւ Արցախի անվտանգությունն է: Նա, ինչպես նաեւ ժողովրդի ճնշող մեծամասնությունը լուրջ խնդիրներ են տեսնում: Պայքարում ենք, որ մեր սահմանները, Արցախն ավելի անվտանգ դառնան: Եւ եթե այստեղ Վիտալի Բալասանյանը վտանգ է տեսնում, ապա նրան անչափ դժվար է հասկանալ:
Ըստ նրա, Իսրայելի ամբողջ ղեկավարությունը, որոնք նախկին զինվորականներ եւ մարտական գործողություններով անցած մարդիկ են, պարզապես վտանգ են ներկայացնում երկրի համար: Իսրայելի վարչապետերի զգալի մասը նախկինում եղել են զինվորականներ, եղել պաշտպանության նախարար կամ բարձրաստիճան զինվորական:
Նույն Վիտալի Բալասանյանը պայքարում էր Արցախում նախագահ ընտրվելու համար: Լինելով նախկին բարձրաստիճան սպա նա մտել էր քաղաքականություն եւ ԼՂՀ ղեկավարությանը մեղադրում էր կոռուպցիայի եւ ապաշնորհ կառավարման մեջ:
Պայքարում էր եւ սուր քննադատության ենթարկում հանրապետության ղեկավարությանը: Հիմա ի՞նչ՝ նրա գործողությունները վտանգավո՞ր չէին, իսկ Սեյրան Օհանյանինը վտանգավո՞ր են:
Այսինքն, ըստ Վիտոյի, Վիգեն Սարգսյանը լինելով գործող պաշտպանության նախարար, իրավունք ունի ՀՀԿ քարոզարշավին մասնակցելու, իսկ մյուսները, որոնք ՀՀԿ-ից չեն՝ չունեն:
Ընդամենը այսքանը, եւ հորդորում ենք բոլոր նրանց, ովքեր կամա, թե ակամա ինքնաբուխ, թե հրահանգով պարտավորված են զգում ինչ որ բան ասել Օհանյանի մասին, խոսելուց առաջ մի փոքր երկար մտածեն՝ անհարմար դրության մեջ չհայտնվելու համար:
Գագիկ Մարտիրոսյան


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից