Վլադիմիր Պուտինին «նվիրված» օծանելիք՝ Մոսկվայի առեւտրի կենտրոնում
Մոսկվայի առևտրի կենտրոններից մեկում բացվել է ռուսական Leaders ընկերության տաղավարը, որտեղ վաճառվում են տղամարդու «Number one» և կանացի «Russian woman» բույրերը: Օծանելիքի շշերի վրա պատկերված է պետության ղեկավարի կիսադեմը և Ռուսաստանի զինանշանը, հաղորդում է Ria Novosti-ն:
Կանացի և տղամարդու բույրերը, որոնք ստեղծվել են՝ ոգեշնչվելով Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինով, Մոսկվայում հայտնվել են վաճառքում, հաղորդում է Ria Novosti-ն: Կրեմլում հաղորդել են, սակայն, որ չեն համաձայնել կոմերցիոն նպատակներով ՌԴ նախագահի անունն օգտագործելու համար:
«Ոչ, ոչ ոք չի հաստատել»,-հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Տղամարդու բույրը համեմված է փայտային ու ցիտրուսային նոտաներով, իսկ կանացին՝ փայտային և ծաղկային: 19 հազար ռուբլով հնարավոր է ձեռքբերել օծանելիքի 100մլ տարողությամբ շիշը փայտե նվեր-տուփով, իսկ սովորական շշի արժեքն է 10 հազար ռուբլի:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը