Փաստորեն տարին փակում ենք ոչ այնքան հպարտ ու արդյունավետ
Փաստորեն տարին փակում ենք ոչ այնքան հպարտ ու արդյունավետ․ ֆեյբուքյան իր էջում գրել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը գազի գնի վերաբերյալ:
«Նիկոլը, որ ամիսներ շարունակ մեզ մեղադրում էր գազի գինը արհեստական թանկացնելու,կոռուպցիոն գազային սխեմաներ ստեղծելու մեջ,ու նշում,որ իր վարչապետ դառնալուց հետո հայ -ռուսական հարաբերությունները փայլուն են,այսօր հայտարարեց,որ սահմանին Հայաստանին մատակարարվող գազի սակագինը թանկանում է։
Այ քեզ բան...
Ասում է Գազպրոմը, Գազպրոմ Արմենիային թանկ է վաճառում, բայց մենք այնպես կանենք,որ չթանկանա ժողովրդի համար։
Մեկ ամի՞ս,երկու՞,երե՞ք, յո՞թ...
Մի գեղեցիկ օր էլ կասի, վա՜յ, էլ ռեսուրս չկա, պետք է թանկանա։
Այստեղ են ասել՝ քաղաքականությունը ոչ թե զազրախոսություն է, այլ արդյունավետություն։
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։
Հ.Գ. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի կորուստ և սահմանին գազի թանկացում։
Սա է Նիկոլի քաղաքականությունը»,- ասված է Շարմազանովի գրառման մեջ։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը