Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Հայաստան

Ի՞նչ հաշվետվություն էր թաքցնում Բնապահպանության նախարարն ու ի՞նչ է գրված այնտեղ Ամուլսարի ծրագրի եւ Լիդիանի մասին

ՀՀ բնապահպանության նախարարությունը չի պատասխանել Հայկական բնապահպանական ճակատ կամավորական նախաձեռնության 2018թ․-ի հոկտեմբերի 29-ի պաշտոնական հարցմանը։

Այս առնչությամբ, ՀԲՃ-ի տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

«Այդ հարցումը վերաբերում էր Ամուլսարի ծրագրի կարեւորագույն ռիսկերի մասին դեռ սեպտեմբեր ամսին միջազգային հայտնի փորձագետների կողմից նախարար Էրիկ Գրիգորյանին ուղարկած վերջնական հաշվետվությանը։ Նախարարությունը երեկ պարզաբանում է տարածել այդ մասին, որով ընդունել է մեր հարցմանն օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում չպատասխանելու փաստը, սակայն արել է զարմանահրաշ մի բացահայտում։

Պարզվում է, որ նախարարն ինքն է կամայական որոշում կայացնում, թե որ տեղեկություններն իմաստ ունի հրապարակել, իսկ որոնք՝ ոչ։ Պարզաբանման մեջ բառացի նշված է հետեւյալը․

«Նախարարի պաշտոնական էլեկտրոնային փոստին ֆիզիկական եւ իրավաբանական անձանցից ստացված նամակները հրապարակելու օրենսդրական պահանջ չկա, առավել եւս, երբ ուղարկված նյութի մեջ որեւէ նոր դրույթ չի եղել, որը նախկինում բազմիցս հրապարակված ու ներկայացված չլիներ նույն փորձագետի կողմից»։

Հարցն օրենսդրական պահանջը չէ, այլ այն, որ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքում կա հստակ պահանջ՝ սահմանված ժամկետներում պատասխանել օրենքով սահմանված կարգով արված հարցումներին, ինչպես նաեւ հրապարակել դրանցում պահանջվող բոլոր տեղեկությունները, որոնք առնչվում են բնական միջավայրին։ Իսկ մեր հարցումը հենց այդպիսին էր, եւ պահանջն էլ այն էր, որ հրապարակվի կամ տրամադրվի մեզ վերոնշյալ հաշվետվությունը։ Նաեւ մենք ուզում էինք իմանալ, թե ինչո՞ւ չի հանրայնացվել հաշվետվությունը եւ արդյո՞ք այն ներկայացվել է ՀՀ կառավարությանն ու այլ շահագրգիռ կողմերին։ Նախարարությունը պարտավոր էր պատասխանել մեր պաշտոնական հարցմանը եւ կոնկրետ մեզ տրամադրեր պահանջվող տեղեկատվությունը։ Պետք չէ սա խառնել փորձագետների կողմից նախարարի էլեկտրոնային փոստին ուղարկած նամակի հետ եւ փորձել բառախաղերի միջոցով հանրությանը գցել շփոթության մեջ։

Ինչեւիցե, առայժմ հանգիստ թողնենք օրինախախտման այս փաստն ու հասկանանք, թե ի՞նչ հաշվետվություն էր թաքցնում Բնապահպանության նախարարն ու ի՞նչ է գրված այնտեղ Ամուլսարի ծրագրի եւ Լիդիանի մասին։ Իսկ ընթերցողը թող ինքնուրույն որոշի, թե որքանով է ճիշտ վարվել նախարար Էրիկ Գրիգորյանը՝ երեք ամիս շարունակ հանրությունից գաղտնի պահելով այս տեղեկությունները։

Զեկույցի հեղինակներ Դր. Անդրե Սոբոլեւսկին եւ Դր. Էնն Մաեսթը 2017թ․-ի գարնանից ընդգրկված էին գիտնականների 4 հոգանոց աշխատանքային թիմում, որը վերջին տարվա ընթացքում իրականացրել է Ամուլսարի ոսկու նախագծի անկախ տեխնիկական գնահատումը: Այդ խմբի հաշվետվությունները եւ հուշագրությունները հասանելի են համացանցում հետեւյալ հղումով, իսկ վերջին համատեղ գնահատումն ու մամլո հաղորդագրությունը, որոնք պատրաստվել են Հայաստանում, հասանելի են հետեւյալ հղումներով. «ՀՀ կառավարությունը եւ քաղաքացիները պետք է դադարեցնեն Ամուլսարի ոսկու ծրագիրը․ միջազգային փորձագետներ» եւ «Բրոնոզյանի խորհրդատուների հայտարարությունն Ամուլսար այցից հետո»։

Նրանք նշում են, որ Լիդիան ընկերության հրապարակած եւ հանրությանը հասանելի նախագծերը ինչպես նաեւ Ամուլսար իրենց այցի ընթացքում քննարկման առարկա հանդիսացող ընկերության նախատեսած ծրագրերը դեռեւս լիարժեք չեն, որի հիմնավորումն էլ ներկայացնում են իրենց հաշվետվության մեջ: Միաժամանակ նրանք կարծում են, որ պահանջվում է մեծ ծավալի աշխատանք, որպեսզի ճշգրտորեն գնահատվեն ընկերության առաջարկած՝ ռիսկերի մակարդակի նվազեցմանն ուղղված միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաեւ թթվային ապարների դրենաժի (ԹԱԴ, ARD) կանխատեսման՝ ընկերության առաջարկած մեթոդների վստահելիությունը։ Սա կարեւոր է բնական միջավայրի եւ ջրային օբյեկտների որակի պաշտպանության առումով:

Նրանց կարծիքով Ամուլսարի ծրագրի մեծագույն ռիսկերից է թթվային դրենաժային հոսքի եւ ապարների լուծահանված աղտոտիչների մուտքը մակերեւութային եւ ստորերկրյա ջրեր, եւ այդ զգայուն ու Հայաստանի համար կարեւոր ջրային մարմինների բազմադարյա աղտոտումը:

Գիտնականներն իրենց հաշվետվության մեջ մանրամասն ներկայացնում են այդ վտանգների մասնագիտական հիմնավորումները, իրական էկոլոգիական հետեւանքները, աղտոտումը մաքրելու համար անհրաժեշտ ֆինանսական երաշխիքների բացակայությունը, Լիդիանի առաջարկած մեթոդների եւ միջոցառումների անարդյունավետությունն ու փորձարկված չլինելը եւ բազմաթիվ այլ խնդիրներ։

Հատկանշական են զեկույցի 5-րդ կետում բերված փաստարկները, որոնք ցանկանում ենք մեջբերել բառացի։ Շատ հավանական է, որ հատկապես այս հատվածը դուր չի եկել ՀՀ բնապահպանության նախարարին։

«5. Լիդիանի պարտավորությունները պատասխանատու հանքարդյունաբերության նկատմամբ

Մեր մոտեցումն Ամուլսար այցի ընթացքում հիմնված էր բաց երկխոսության եւ կառուցողական ոգով հանդիպման, տպավորություն էր ստեղծվում, որ նմանատիպ մոտեցում են ցուցաբերում նաեւ Լիդիանի ներկայացուցիչները։ Մենք չափազանց հիասթափված էինք, իմանալով, որ Ամուլսարի այցելության ժամանակ եւ դրանից հետո Լիդիան ընկերությունը բազմիցս հրապարակայնորեն խեղաթյուրել է մեր կարծիքները եւ դրանք ներկայացրել է կեղծ լույսի ներքո: Նրանք հայտարարել են, որ մենք համաձայն ենք փաստերի եւ առաջարկվող կառավարման մոտեցումների հետ, որոնց հետ, սակայն, մենք չէինք համաձայնվել, եւ որ մեր աշխատանքը նպաստել է իրենց կողմից արված եզրակացություններին՝ մինչդեռ դա այդպես չէ:

Մեր կարծիքով, Լիդիան ընկերության վարքագիծը կասկածի տակ է դնում նրա պատրաստակամությունը բաց երկխոսության ու պատասխանատու հանքարդյունաբերության։ Առավել քան երբեւէ մենք համոզված ենք, որ Հայաստանի կառավարությունը պետք է պահանջի հզոր հաշվետվությունների համակարգ, ինչպես, օրինակ, կառավարման ադապտիվ պլան, ինչպես նաեւ բավարար ֆինանսական երաշխիք պետք է պահանջի Հայաստանի կառավարությունը՝ հանքավայրի շահագործման դրական որոշման ընդունման դեպքում»։

Ներկայացնելով թթվային դրենաժի, աղտոտիչների լուծահանման, թափոնների կառավարման եւ ջրերի մաքրման խնդիրները՝ գիտնականները նշում են, որ պետք է լինի հանքարդյունաբերական թափոնների հավելուկների (կրաքարի, կաթի, կենսացիդների) թթվային դրենաժի եւ աղտոտիչների լուծահանման կանխարգելման կամ նվազեցման մոտեցման ու արդյունավետության վերաբերյալ հաշվետվություն՝ կիրառելով դատարկ ապարների պահեստավայրից (ԴԱՊ) եւ բացահանքերից սպասվող դրենաժի վատթարագույն սցենարը։ Բացի այդ Լիդիանը պարտավոր է ներկայացնել տեղեկատվություն, թե որտեղ ու որ խոշոր գործող հանքերում են նման մոտեցումները կիրառվել հաջողությամբ երկար ժամանակամիջոցի ընթացքում։

Հայաստանի կառավարությունը պետք է ենթադրի/գիտակցի, որ ԴԱՊ-ից թթվային դրենաժը կտեւի 200 տարի կամ ավելի, պետք է հաշվի առնի, որ ջրի մաքրումը կպահանջվի այդ ողջ ժամանակահատվածի ընթացքում, եւ Լիդիանը պարտավոր է ֆինանսական երաշխիք ներկայացնել նշված ժամանակահատվածում ջրի ակտիվ մշակման ու մաքրման ծախսերը հոգալու համար։ Անհրաժեշտ է ցույց տալ, որ առաջարկվող մշակման համակարգը կհեռացնի բոլոր աղտոտիչները, որոնք հավանականորեն առկա կլինեն լցակույտերում, ԴԱՊ-ից եւ բացահանքերից ջրային հոսքերում։

Նրանք նշում են հետեւյալը․ «Լիդիանը ընդունում է դատարկ ապարներից թթվային դրենաժի հավանականությունը, քանի որ փոփոխել է թթվային ապարների դրենաժի կառավարումը ԴԱՊ-ի համար։ Նախկին նախագծի նման փոփոխությունը՝ չեզոքացման զրոյական հնարավորությամբ պոտենցիալ թթվային միջավայր ձեւավորող թափոնների պատիճավորումը(encapsulating), վկայում է, որ պահեստավայրի ԹԱԴ-ի առաջացումը չի կանխվել կամ չի նվազեցվել բավարար չափով։ Մեր կարծիքով Հայաստանի կառավարությանը եւ փորձագետներին ներկայացված նրանց բանավոր, այլ ոչ գրավոր նոր նախագիծը չի վերացնում երկարատեւ թթվագոյացման վտանգը»։

Ի դեպ ապարների թթվային դրենաժի ներուժի եւ կառավարման նոր մեթոդների մասին Լիդիանի բանավոր հայտարարություններն էկոլոգիական նոր հանգամանքներ են, որոնք ներկայացված չեն եղել ՀՀ նախորդ կառավարություններին ու հանրությանը եւ դրանք փորձաքննված չեն եղել։ Այդ նոր մեթոդների մասին հայտարարել էր Լիդիանի փորձագետ Լարրի Բրեքենրիջը, ով ներկա էր Անդրե Սոբոլեւսկու եւ Էնն Մաեսթի ս․թ․ հունիսի 23-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսին։ Մեր ունեցած տեղեկությունների համաձայն այդ նոր մեթոդները նա ներկայացրել էր դեռ այս ասուլիսից վեց ամիս առաջ՝ հունվարի 12-ին, ՀՀ բնապահպանության նախարարությունում տեղի ունեցած հանդիպման ժամանակ, որին մասնակցել է նաեւ ներկայիս նախարար Էրիկ Գրիգորյանը՝ ով այն ժամանակ զբաղեցնում էր փոխնախարարի պաշտոնը։ Մենք նաեւ հարցում ենք արել նախարարությանը այդ հանդիպման արձանագրությունը մեզ տրամադրելու խնդրանքով, սակայն նախարարության պատասխան նամակից պարզվում է, որ հանդիպումն արձանագրված չի եղել, քանի որ փորձագետների հետ նախնական պայմանավորվածության համաձայն այն հրապարակային չէր։ Ստացվում է, որ նոր էկոլոգիական հանգամանքները, բնական միջավայրին եւ մարդկանց առողջությանը վերաբերող տեղեկություններն ուղղակի թաքցվում են հանրությունից։

Փորձագետների առաջնային մտահոգությունը այն է, որ Լիդիանի խորհրդատուների կողմից ներկայացվող ոչ ավանդական բնութագրման ու կառավարման մոտեցումները փորձարարական բնույթի են եւ թույլ չեն տա նույնականացնել ռիսկն ու կանխել հանքայնացված ջրի մուտքը դեպի ջրային օբյեկտներ՝ հոսանքն ի վար, ներառյալ Դարբ, Արփա ու Որոտան գետերը, տեղի ջրաղբյուրները, Սպանդարյան-Կեչուտ թունելը եւ Կեչուտի ջրամբարը։

Թթվային դրենաժի կանխման համար սուլֆիդային դատարկ ապարի հետ չեզոքացնող նյութերի միախառնման մեթոդի անհաջողությունն ու տապալումը լիարժեք փաստագրված է։ Ճնշող միջոցների մշակման պատմությունը լավ հայտնի է, եւ աշխարհի որեւէ մասում եւ ոչ մի հանքավայրում հայտնի չեն բիոցիդների կամ կաթի օգտագործման երկարատեւ հաջողակ կրկնելի դեպքերը, որոնք կանխել են թթուների առաջացումը։ Բիոցիդների շուրջ կարծիքը, որ դրանք կանխում են թթվային դրենաժը խիստ վիճելի է եւ լավագույն դեպքում դրանք ապահովում են իրավիճակի կարճաժամկետ բարելավում։

Գիտնականները նշում են, որ իրենց նախկին հարցադրումը այն մասին, որ մաքրման կայաններն ու մշակման համակարգերն Ամուլսարում պետք է նախագծվեն թափոնաջրերում կանխատեսվող յուրաքանչյուր աղտոտիչը հաշվի առնելով՝ մնում է անպատասխան։ Իսկ Հայաստան եւ Ամուլսար իրենց այցելությունից հետո այդ մտահոգություններն ավելացել են, քանի որ Լիդիանի խորհրդատու Sovereign Consulting-ի կողմից ներկայացված փաստաթղթերը չեն ներառում շահագործվող հանքում պասիվ մաքրման որեւէ օրինակ։ Ներկայացված երեք հանքերից մեկն ավարտել է արտադրությունը 1900-ներին, երկրորդը՝ 1956-ին, երրորդը փակվել է 1945 թ.-ին։ Պասիվ մաքրման կայանի կիրառումը գործող հանքում թթվային դրենաժի մշակման համար նախադեպեր չունի։ Քանի դեռ Լիդիանը չի ներկայացրել նոր տեղեկատվություն խոշոր շահագործվող հանքում դրա օգտագործման մասին՝ նրանց առաջարկած համակարգը չպետք է դիտարկվի որպես ֆինանսապես շահավետ եւ կենսունակ տարբերակ։

Բացի այդ, ներկայացված մաքրման եղանակները, դրանց տեւողությունները, աղտոտիչ տարրերի տեսակներն ու քանակները ճիշտ գնահատված չեն, ինչը բերելու է ջրերի կառավարման պլանների անխուսափելի տապալման։ Անկախ փորձագետները համաձայն չեն, որ կույտային տարրալվացման հարթակի լցակույտերի լիովին դետոքսիկացիայի համար կպահանջվի 6-12 ամիս։ Ելնելով այլ հանքերում ստացված փորձից՝ նրանք կարծում են, որ այն հավանաբար կտեւի 20 տարի։ Ավելին, պերօքսիդը չի հեռացնում ամոնիումը կամ թիոցիանիդը, եւ փորձագետները համոզված են, որ դրանց վերացման համար կպահանջվի հատուկ նախագծված վերամշակման գործարան։

Ֆինանսական երաշխիքները պետք է բավարարեն լցակույտերի լիարժեք դետոքսիկացիա ապահովելու պայմանները՝ փակման միջոցով եւ լինեն բավարար թթվային դրենաժի երկարատեւ մարքման/մշակման համար։ Ամբողջական ֆինանսական երաշխիքը, որն անհրաժեշտ է փակման ու փակումից հետո ջրի մաքրման համար, գիտնականները գնահատում են առնվազն 165 մլն ԱՄՆ դոլարի չափով։ Լիդիանի եւ ոչ մի փաստաթղթում չկա գրված որեւէ բան նմանատիպ պարտավորությունների մասին, եւ, բնականաբար, Ամուլսարում հանքի հնարավոր շահագործման դեպքում այս եւ մնացած բազմաթիվ չգնահատված ռիսկերը չեզոքացնելու ծախսերը մնալու էին ՀՀ կառավարության եւ քաղաքացիների ուսերին։

Վերջում գիտնականները նշում են, որ իրենք գնահատել են Ամուլսարի նախագծի պոտենցիալ բնապահպանական ռիսկերը ավելի քան մեկ տարվա ընթացքում եւ հուսով են, որ իրենց աշխատանքն օգտակար կլինի Հայաստանի կառավարության համար:

Հաշվետվության ամբողջական տարբերակը ձեռք է բերվել եւ թարգմանվել է ՀԲՃ-ի ու տեղացի մասնագետների ջանքերով։ Այն վերնագրված է հետեւյալ կերպ՝ «ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՄԵՐ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԵՎ ԱՄՈՒԼՍԱՐԻ ՈՍԿՈՒ ՆԱԽԱԳԾԻ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ՌԻՍԿԵՐԻ ՄԱՍԻՆ» եւ հասանելի է բոլոր շահագրգիռ կողմերի համար այս հղումով, իսկ անգլերեն բնօրինակ տարբերակն այստեղ է։

Նշենք, որ միջազգային չորս փորձագետների այս եւ մնացած մեկ տասնյակից ավել հաշվետվությունները մենք ներկայացրել ենք նաեւ ՀՀ քննչական կոմիտե, որտեղ դեռ հուլիս ամսին հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնատար անձանց կողմից շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները դիտավորությամբ թաքցնելու առերեւույթ դեպքի առթիվ։