Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Աշխարհ

2018 թվականին Թրամփի «արարքները»

ԱՄՆ դեսպանատան տեղափոխումը Երուսաղեմ

Չնայած ինչպես Մերձավոր Արեւելքի, այնպես էլ Եվրոպայի երկրների եւ ԱՄՆ անմիջական դաշնակիցների բողոքներին, այս տարվա մայիսի 14-ին Երուսաղեմում տեղի է ունեցել ԱՄՆ դեսապանատան բացման հանդիսավոր արարողությունը: Թրամփն անձամբ չի մասնակցել, բայց արարողությանը հետեւել է հեռուստակամուրջով: Սակայն պատվիրակության կազմում էին նրա դուստրը՝ Իվանկա Թրամփն ու նրա ամուսինը՝ Ջարեդ Քուշները: Դիվանագիտական առաքելության բացումը նվիրվել է Իսրայելի հիմնադրման 70-ամյակին:

Երուսաղեմի հարավային հատվածում Արնոն շրջանում դեսպանատան նոր շենքը դեռեւս մինչեւ վերջ կառուցված չէ: Առայժմ այնտեղ կաշխատեն միայն դեսպանը եւ մի քանի դիվանագետներ: Թել Ավիվում դեսպանատան հին շենքը ամրագրված կմնա ԱՄՆ դիվանագիտական առաքելության ներքո:

Դեսպանատան բացումն ընթացել է Գազայի հատվածում սահմանին պաղեստինցիների բողոքի ակցիաների ֆոնին: Ցուցարարներն անվադողեր էին այրում եւ սահմանի այն կողմ քարեր նետում ու բռնկվող ռումբեր: Իսրայելական կողմից գործում էին դիպուկահարները: Մեկ օրում զոհվել է բողոքի ցույցերի առնվազն 55 մասնակից, 2700 մարդ օգնության է դիմել:

Իրանական միջուկային համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալը

Այս տարվա մայիսին Թրամփը հայտարարել էր իրանական միջուկային համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու եւ Իրանի դեմ պատժամիջոցների վերականգնման մասին: Թրամփն այս համաձայնագիրը հաճախ է «աղետ» անվանել: Թրամփը հայտարարել է, թե ԱՄՆ-ն ապացույցներ ունի, որ Իրանը շարունակում է միջուկային զենքի մշակումը՝ դրանով իսկ խախտելով Համատեղ համապարփակ գործողությունների ծրագիրը: Ուշագրավ է, որ դրանից մեկ շաբաթ առաջ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն «ապացույցներ» էր ներկայացրել, որ Իրանը շարունակում է միջուկային սպառազինության մշակումը:

ՀՀԳԾ անդամ եվրոպական երկրների առաջնորդները փորձել են Թրամփին համոզել համաձայնագրից դուրս չգալ: Երկու շաբաթվա ընթացքում Վաշինգթոն են այցելել Ֆրանսիայի նախագահը, Գերմանիայի կանցլերը եւ Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարը: Եվրոպական ջանքերի բարձրակետն էր Էմանուել Մակրոնի ծրագիրը, որը նախատեսում էր իրանական միջուկային ծրագրի խաղաղ բնույթի երկարաժամկետ ապահովման նոր համաձայնություն, Իրանի հրթիռային ծրագրի սահմանափակում եւ տարածաշրջանային հարցերի քննարկում, այդ թվում՝ նաեւ Մերձավոր Արեւելքի երկրների եւ Ռուսաստանի մասնակցությամբ, ՀՀԳԾ պահպանման դեպքում: Չնայած 2 նախագահների բարեկամական հարաբերություններին, Մակրոնին չէր հաջողվել Թրամփին համոզել:

ԱՄՆ-ն պատժամիջոցները վերականգնել էր 2 փուլով: Պատժամիջոցների վերջին փաթեթը, որը վերաբերում էր Իրանի նավթագազային հատվածին, վերականգնվել է նոյեմբերի սկզբին:

Հիմա համաձայնագրի մյուս անդամները փորձում են այն պահպանել առանց ԱՄՆ-ի, սակայն դա դժվարանում է, քանի որ ամերիկյան պատժամիջոցները արտատարածքային բնույթ ունեն, այսինքն՝ տարածվում են այն երկրների, ընկերությունների եւ ֆիզիկական անձանց վրա, որոնք Իրանի հետ կաշխատեն այն ոլորտներում, որոնց վրա ԱՄՆ-ն սահմանափակումներ է մտցրել: Իրանն իր հերթին հայտարարում է, որ համաձայնագրից դուրս կգա, եթե մնացյալ անդամները չապահովեն իրենց պարտավորությունների կատարումը:

Չինաստանի հետ առեւտրային պատերազմը

Թրամփն իր նախընտրական արշավի ընթացքում բազմիցս քննադատել էր Չինաստանի հետ առեւտրային հարաբերությունները՝ դրանք ամերիկացիների հանդեպ անարդարացի համարելով: Նա Չինաստանին մեղադրել էր մտավոր սեփականության գողության եւ անարդար առեւտրային քաղաքականություն վարելու համար:

2018 թվականի մարտին ԱՄՆ առեւտրային ներկայացուցչի՝ Չինաստանի կողմից մտավոր սեփականության գողության հարցով քննության արդյունքներով պարզվել է, որ Չինաստանն օգտագործում է խտրական պրակտիկա, որը վնաս է հասցնում ամերիկյան առեւտրին: Մարտի 22-ին Դոնալդ Թրամփը կարգադրել էր պատրաստել եւ հրապարակել մաքսատուրքերի ցուցակը, որոնք պետք է բարձրացվեին քննության արդյունքների հետ կապված, ինչպես նաեւ նախաձեռնել հայտնաբերված փաստերի քննություն ԱՀԿ շրջանակում եւ միջոցառումներ որոշել, որոնք կվերաբերեին ԱՄՆ տնտեսության ռազմավարական ճյուղերում Չինաստանի ներդրումների սահմանափակումներին:

Ապրիլի սկզբին թողարկվել էր Չինաստանից ներմուծվող մոտ 1300 ապրանքների ցուցակը, որոնց մաքասատուրքը պետք է աճեր 25 տոկոսով: Ցուցակը ներառում էր տարբեր ապրանքներ՝ էլեկտրոնիկա, օդանավերի պահեստամասեր, արբանյակներ, բժշկական ապրանքներ, սարքավերում եւ այլն. Չինաստանից ԱՄՆ ներմուծման ընդհանուր ծավալը կազմում է մոտ 50 մլրդ դոլար:

Չինաստանն ապրիլի 1-ին պատասխանել էր ամերիկացիների գործողություններին՝ լրացուցիչ մաքսատուրքեր սահմանելով ԱՄՆ-ից ներմուծվող մսի, մրգերի եւ այլ ապրանքների վրա: Մասնավորապես՝ խոզի մսի մթերքների եւ ալյումինի ջարդոնի համար սահմանվել էր 25 տոկոսի տուրք, շուրջ 120 տարբեր ապրանքների համար (ընկույզից խնձոր ու հատապտուղ)՝ 15 տոկոս: ԱՄՆ-ից Չինաստան նման ապրանքների ներմուծումը 2017-ին կազմել էր 3 մլրդ դոլար:

2018 թվականի հունիսի 15-ին հաղորդումներ հայտնվեցին այն մասին, որ ԱՄՆ նախագահը պատրաստում է Չինաստանից ներմուծվող 50 մլրդ դոլար ընդհանուր արժեքով մի շարք ապրանքների համար 25 տոկոսի մաքսատուրքի սահմանում: Մաքսատուրքերի սահմանումը պատճառաբանվել էր ինչպես ամերիկացի արտադրողի պաշտպանությամբ, այնպես էլ մտավոր իրավունքների խախտման մեջ Չինաստանին ուղղված մեղադրանքներով:

2018 թվականի հուլիսի 6-ին առեւտրային պատերազմը հանգեցրել էր նրան, որ Չինաստանն ու ԱՄՆ-ն մաքսատուրքեր էին սահմանել 68 մլրդ դոլար ապրանքի վրա:

2018-ի օգոստոսի 8-ին Չինաստանի Պետական խորհրդին առընթեր Մաքսատուրքերի հարցերով կոմիտեն որոշում էր ընդունել 2018 թվականի օգոստոսի 23-ից մոտ 16 մլրդ ընդհանուր արժեքով ամերիկյան ապրանքների համար 25 տոկոսի լրացուցիչ մաքսատուրքեր սահմանելու մասին:

Օգոստոսի 23-ին ԱՄՆ-ն Չինաստանից ներմուծվող ապրանքների համար 25 տոկոսի մաքսատուրքեր էր սահմանել, ցուցակի մեջ էր հայտնվել 16 մլրդ դոլար ընդհանուր արժեքով 279 անուն չինական արտադրանք:

Արդյունքում ի՞նչ ստացվեց, հարց է հնչեցնում Projetc Syndicate-ը: Եթե մեկ տարի առաջ ԱՄՆ-ի, Եվրոպայի եւ Չինաստանի տնտեսություններն ու շուկաները բուռն աճում էին, այսօր ֆինանսական շուկաները համակված են խորը անկայունությամբ, Չինաստանում եւ Եվրոպայում տնտեսական աճի տեմպերը դանդաղում են, Ամերիկայում սկսում է անդրադառնալ տոկոսադրույքների մեծացումը: «Ինչպիսի՞ն են 2019-ին ամերիկա-չինական հարաբերությունների հեռանկարները: Բացառված չէ, որ մարտին երկկողմ առեւտրի դեֆիցիտի կրճատման մասին համաձայնագիր հայտնվի, ինչպես նաեւ ներմուծման հարցով որոշումներ, որոնք Չինաստանը կընդունի դրա գործնական իրականացման համար: Այս պահին հնարավոր է նաեւ մաքսատուրքերի նվազեցման մասին համաձայնագրի կնքումը, չնայած դրա բարդության պատճառով գործընթացը կարող է ձգձգվել»:

Կիմ Չեն Ընի հետ հանդիպումը

Դոնալդ Թրամփի եւ Կիմ Չեն Ընի հետ հանդիպումն անցկացվեց Սինգապուրում՝ Սենտոս կղզու Capella հյուրանոցում: Հանդիպումը սկսվել էր ձեռքսեղմումից եւ փոխադարձ ողջույններից:

Այսպես, ԱՄՆ առաջնորդը վստահեցրել էր, որ երկու երկրները հրաշալի հարաբերություններ կունենան, իսկ Կիմ Չեն Ընը դժգոհել էր բարդություններից եւ խոչընդոտներից, որոնք նրան խանգարում էին գագաթաժողովին հայտնվել, բայց որոնք «հնարավոր եղավ հաղթահարել՝ այստեղ գտնվելու համար»

Դեմ առ դեմ հանդիպումը մոտ 40 րոպե տեւեց: Թրամփն այն «շատ-շատ լավն» անվանեց: Եւս 1,5 ժամ տեւեց ընդլայնված ձեւաչափով հանդիպումը:

Հանդիպման արդյունքներով երկու երկրների առաջնորդները հռչակագիր ստորագրեցին: Ստորագրված համաձայանգրում 4 կետ կա: Առաջինը վերաբերում է երկու երկրների երկխոսության շարունակմանը: Երկրորդը՝ թերակղզում խաղաղության հաստամանը, ինչի համար երկու երկրները բոլոր անհրաժեշտ ջանքները կգործադրեն:

3-րդ կետում նշվում է Փհանմունջոմում կնքված համաձայնագրի կարեւորությունը, որը նվիրված է թերակղզու զինաթափման գործընթացին:

4-րդ կետում նշվում է Կորեական պատերազմի տարիներին (1950–1953) ռազմագերիների եւ անհետ կորածների որոնման եւ մնացորդների նույնականացման վերաբերյալ պայմանավորվածություններին:

Հանդիպումից հետո Թրամփը Կիմին ներբողներ էր երգում՝ պնդելով, որ «նրանք սիրահարվել են միմյանց»: Սակայն հետո իրավիճակը փակուղի մտավ: Կողմերից յուրաքանչյուրը սպասում է, թե ով կանի առաջին քայլը: Թեեւ Փհենյանն ապամոնտաժեց մի քանի միջուկային փորձադաշտեր, ԱՄՆ հատուկ ծառայությունները հաղորդել էին, որ նա շարունակում է իր միջուկային գործունեությունը:

Հյուսիսային Կորեան ԱՄՆ-ից պատժամիջոցների մեղմացում է ակնկալում, սակայն Վաշինգթոնը բազմիս հայտարարել է, որ մինչեւ ամբողջական ապամիջուկայնացում չլինի, նա չի գնա այդ քայլին:

Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերումը

Վերջում Թրամփն իր դաշնակիցներին ապշեցրեց Սիրիայից զորքերի դուրսբերման մասին անսպասելի որոշումով՝ ԻՊ-ի դեմ հաղթանակի մասին հայտարարելով:

Նրա դաշնակիցները չհամաձայնեցին այդ պնդմանը: Սակայն, նրանց կարծիքն, ըստ ամենայնի, Թրամփին չի հուզում: Նա կարծում է, որ ժամանակն է, որ մյուս անդամներն ակտիվացնեն իրենց ջանքները եւ ոչնչացնեն ահաբեկիչների օջախները:

Սիրիայից հեռանալու նրա որոշումը Վաշինգթոնում շատերի կողմից չընդունվեց, այդ թվում սեփական վարչակազմի որոշ անդամների: Պաշտպանության նախարար Ջիմ Մեթիսի եւ միջազգային կոալիցիայի ԻՊ-ի դեմ պայքարի հարցերով հատուկ դեսպանորդ Բրեթ Մաքգերկի հրաժարականները, գոնե մասամբ, կապված էին Սիրիայի հետ:

Հետաքրքիր է, որ մինչ որոշման մասին հայտարարելը, Թրամփը զրուցում էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Զորքերի դուրսբերման մասին հայտարարությունից հետո, Թրամփը նորից հեռախոսազրույց էր ունեցել Էրդողանի հետ:

Թրամփը չէր հաղորդել խոսակցության մանրամասները, բայց Թվիթերում գրել էր, որ նա եւ Թուրքիայի նախագահը քննարկել են ԻՊ հետ կապված իրավիճակը, առեւտուրը եւ Էրդողանը վճռականորեն հավաստիացրել է նրան, որ արմատախիլ կանի այն, ինչ Սիրիայում մնացել է ԻՊ-ից:

Ըստ՝ ՌԲԿ-ի, BBC-ի, Carnegi.ru-ի, «Ինոսմի»-ի, «Ամերիկայի ձայնի», DW-ի