Արամ Աբրահամյան. Սերժ Թանկյանը չէր, որ լոմով կոտրել էր պատանու ձեռքը
Համաշխարհային դավադրություն Հայաստանի դեմ գուցեեւ կա, արտաքին որոշ ուժեր գուցեեւ ցանկանում են, որ Հայաստանում անկարգություններ լինեն:
Ինչ որ չգիտեմ, հաստատ չեմ կարող ասել:
Բայց մի քանի բան վստահաբար կարող եմ պնդել. Հանսմանը չէր, որ ատրճանակը պահել էր համագյուղացու վրա` պահանջելով չոքել, Սերժ Թանկյանը չէր, որ լոմով կոտրել էր պատանու ձեռքը եւ մորմոնները չեն, որ անզեն մարդկանց վրա ավտոմատից կրակ են բացել:
Արամ Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից

















































