Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Հայաստան

Հայաստանը ՏՏ ոլորտում ճանաչված է, բայց դեռ շատ տեղ ունի առաջ գնալու

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրենի
Բագրատ Ենգիբարյանի խոսքը

«Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» կազմակերպած «Տեղեկատվական տեխնոլոգիաներ. ՀՀ-ում ոլորտի զարգացման հեռանկարները»
Հայաստանում այսօր կա բարձր տեխնոլոգիական պրոդուկտ, որ ճանաչված եւ մրցունակ է համաշխարհային շուկայում: ՏՏ ոլորտում մեզ հնարավորություն է տրված: Հայաստանը մտնում է նոր փուլ: Վերազգային կազմակերպությունները գալիս են, որպեսզի իրենց ամենաբարդ խնդիրները լուծեն Հայաստանում: Այլեւս էական չէ ինչքան գումար է վճարվում, անհրաժեշտ է միայն, որ այդ խնդիրները լուծվեն: Կարող ենք դրսեւորվել արհեստական ինտելեկտի, մեքենայական ուսուցման եւ այլ ոլորտներում, որտեղ խնդիրը վերաբերում է մաթեմատիկական խնդիրների լուծմանը:

ՏՏ-ն ոչ միայն դարձել է ոլորտ, որ Հայաստանը դնում է աշխարհի քարտեզի վրա, այլեւ ստեղծում է նոր ուղղություններ: Աշխարհը այսօր հնարավորություններ է տալիս, որոնցից պետք է օգտվել ու հմտանալ: Մոտ ապագայում իրականություն կդառնան, օրինակ, առանց վարորդի մեքենաները: Դա շատ մեծ գործ է, նախ ծրագրավորումը պետք է արվի, հետո տարբեր ընդունիչները պետք է նախագծվեն, այսինքն կարելի է ենթաոլորտներ բերելով, կողքը ինդուստրիաներ ստեղծել: Մենք ներուժ ունենք, պետք է կարողանանք ճիշտ օգտագործել: Մենք ու մեր երեխաները պետք է գիտակցենք բարձրագույն տեխնոլոգիական կրթության անհրաժեշտությունը:

Ոլորտի կայացման համար տարբեր հանգամանքներ համընկան: Կախվածությունը պետությունից այնքան մեծ չէր, որքան այլ ոլորտներում, կապիտալ ներդրումները քիչ էին պետք, կարեւորը ուղեղն էր, ստացվեց սփյուռքի հետ աշխատանքը եւ ամենակարեւորը մի խումբ նվիրյալներ կային, որ որոշեցին, ոլորտը պետք է կայանա եւ արեցին հնարավոր ամեն ինչ: Մենք շատ ուրախ ենք, որ պետությունը այսօր հենվում է ՏՏ-ի վրա, որովհետեւ դա կարող է ստիմուլ դառնալ մյուս ոլորտների համար: Մենք պետք է չվախենանք բարդ խնդիրներ լուծելուց: Մենք չպետք է վախենանք մեր հաջողություններից ու այս ոլորտի կայացման մոդելը տարածենք նաեւ մյուս ոլորտների վրա:

Չափազանց կարեւոր է նաեւ, որ մենք կարողանանք այս ամբողջ հաջողությունը նաեւ մեր տնտեսության մեջ կիրառել: Բարձր տեխնոլոգիաների արտադրանքի 70 տոկոսը մեր երկրի համար չէ: Մի կողմից դա լավ է, մենք բարդ խնդիրներ ենք լուծում, մյուս կողմից էլ՝ տնտեսությունը չպետք է մոռանանք: Կարեւոր է, որ տեքստիլից մինչեւ հանքաարդյունաբերություն կարողանանք կիրառել տեխնոլոգիական լուծումները եւ էֆեկտիվությունը բարձրացնել:

IT ոլորտում ձեռքբերումներ ունենք, բայց խնդիրներն էլ քիչ չեն: Առաջնային է կրթության հարցը: Ոլորտը առաջ է գնացել, աշխարհում շատ փոփոխություններ կան, որի հետեւից պետք է կարողանանք հասնել մեր կրթությամբ: Կարեւոր է հասկանալ, որ Հայաստանը չի կարող էժան աշխատուժի տեղ համարվել: Մեր երեխաներին պետք է թույլ չտանք դպրոցից անմիջապես հետո գնալ աշխատելու, նրանք պետք է լիարժեք կրթություն ստանան: Համալսարանական լավ կրթությունը չափազանց կարեւոր է: Եթե մի քանի ամսում հնարավոր է ծրագրավորում սովորել, ճարտարապետության մեջ ոչինչ չես կարող անել, եթե չորս տարի ինժիներիան լավ չսովորես: Իսկ մեր ԲՈՒՀ-երի վիճակը լուրջ է… Եթե քիչ թե շատ գլուխ ենք հանում դպրոցական կրթությունից՝ լաբորատորիաներ է դրվում եւ այլն, ԲՈՒՀ-երում կրթական մակարդակի լուրջ փոփոխություններ են անհրաժեշտ: Այսօր լավ մաթեմատիկոսներ, ֆիզիկոսներ պատրաստելը նշանակում է լուրջ ներդրում անել ապագայի համար: Եթե մենք կարողանանք ԲՈՒՀ-երը զարգացնել, խելացի մարդուն կերտել եւ նրա աշխատելու համար բարենպաստ պայմաններ ապահովվել, մենք լրիվ այլ հարթության վրա կարող ենք հանդես գալ:

Ոլորտային խնդիրներից է նաեւ վերազգային հայտնի կազմակերպություններ Հայաստան բերելը: Ինչքան շատ, այնքան լավ: Չ՞է որ դրանց մեջ է ամփոփված ամբողջ աշխարհի գիտելիքը: Եթե ինչ որ մի կազմակերպություն, օրինակ, 120 երկրում ներկայացուցչություն ունի, նշանակում է այդ ամբողջ երկրներից ինֆորմացիա ունի: Հետազոտությունները շատ լուրջ մակարդակի վրա են: Տվյալ կազմակերպությունը Հայաստան գալով՝ ամբողջ այդ ինֆորմացիան տեղափոխում է մեր երկիր: Տեխնոլոգիական նորարությունը կենտրոնացած է աշխարհի հզոր ֆիրմաներում: Միջին եւ փոքր ընկերությունները զարգանում են հզոր ֆիրմայի կողքին: Նորարություն չկա, եթե չկա խնդիր: Եթե մարդ չգիտի, որ կողքինը մետր 60 է թռել, նա կհպարտանա իր մետր 40-ով: Մարդիկ պետք է տեղյակ լինեն ի՞նչ է կատարվում աշխարհում, որ մյուս խնդիրը լուծեն: Մեծ կազմակերպությունը բերում է խնդիր, տեխնոլոգիա, նոր նշաձող է դնում եւ դու ստիպված ես ձգտել դրան: Մենք պետք է կարողանանք այդ գիտելիքը բերել մեզ մոտ, որովհետեւ հայերը, երբ ճիշտ միջավայր են ընկնում կարողանում են նոր լուծումներ գտնել: Հայերի առանձնահատկությունն է, որ շատ արագ կարողանում են հարմարվել միջավայրին եւ նոր լուծումներ գտնել: Համաշխարհային խոշոր կազմակերպություններից մեկի ներկայացուցիչը մի անգամ ասաց՝ այս հայերի հետ չգիտենք ինչպես վարվենք:

Աշխատանք ենք տալիս, քիչ չի անում են, մի բան էլ նոր առաջարկ են անում, չես իմանում այդ առաջարկի հետ ի՞նչ անես… Վերազգային կազմակերպությունների առաջնային խնդիրը հետազոտական միտք փնտրելն է եւ Հայաստանը կարող է հանգուցային կետ լինել, որտեղ կարող են գտնել այդ միտքը: Հայաստանը ՏՏ ոլորտում ճանաչված է, բայց դեռ շատ տեղ ունի առաջ գնալու: Աշխարհում գիտեն, որ խնդիրներ լուծելու տեղ է Հայաստանը եւ մի նոր տենդենց է սկսել , սկսել է դրսից ոչ հայ աշխատուժ գալ մեր երկիր: Այդ ամենը իրար հետ կապելով՝ կարող ենք ասել, որ Հայաստանի տեղը աշխարհում գիտեն, բայց, եթե ավելի ուշադիր նայեն, շատ բան ունեն անելու մեր երկրում: Պետք է կարողանանք ճիշտ ներկայացնել մեր ունեցածը, որովհետեւ շատ երկրներ ավելի լավ են ներակայացնում անգամ իրենց չունեցածը:

Մի քանի թիվ նշեմ՝ Հայաստանը բարձր տեխնոլոգիաների կազմակերպությունների թվով հազարը անցել է, հատում ենք 16 հազար մասնագետների շեմը: Խոսում ենք հաջողություններից, բայց խնդիրները շատ-շատ են: Հիմնականում համակարգային խնդիրներ են դրանք եւ կազմակերպչական բնույթ ունեն: Առաջին հերթին մենք պետք է որոշենք, թե աշխարհում որտեղ ենք դիրքավորվում: Եթե մենք կապուչինոյի սերուցքն ենք ուզում՝ ամենաթանկ, ամենբարձր մակարդակի գործը, պետք է հասկանանք որտեղից պետք է սկսել: Առաջին հերթին մասնագետը պետք է ավարտի ԲՈՒՀ-ը: եթե ԲՈՒՀ-ը վատն է, չի նշանակում, որ այնտեղ գնալ պետք չէ, պետք է ԲՈՒՀ-ը փոխվի: Պետք է հասկանալ, որ եթե կապուչինոյի սերուցքն ես ուզում պետք է կաթ լցնես, հակառակ դեպքում սերուցք չի ստացվի: Միայն լավ կրթություն ստանալով կարող ես դառնալ լավ մասնագետ եւ լավ, բարձր վարձատրվող գործեր անել: Վերապատրաստումներով, կուրսերով կարող ես դառնալ ծրագրավորող եւ էժան գործեր անել միայն: Իսկ այսօր ինչպե՞ս է, եթե ԲՈՒՀ-ը կարողանում է լավ գործ բերել Հայաստան, ամբողջ եկամուտը գնում է բյուջե: Լավ գործ Հայաստան բերելու ստիմուլը սկզբից եւեթ վերացված է: Երկիրը չի կարողանում լուծել կենսաթոշակի հարցը, որոշել է, որ ակադեմիաներից եւ համալսարաններից չի կարելի մարդկանց հանել: 30-40 դրամը հազարը դասախոսների կենսաթոշակն է, բայց նա դա վաստակելու համար պետք է մտնի լսարան: Այսպիսով նա իր խնդիրը տանում է լսարան եւ երեխաների մոտ սպանում է ամբողջ հետաքրքրությունը:

Աշխարհում չկա երկիր, որ տեխնոլոգիական շարժիչ ուժը պետությունը չի: Աշխարհի ՀՆԱ-ի 50 տոկոսը ստեղծում են չորս երկիր՝ ԱՄՆ, Չինաստան, Ճապոնիա, Գերմանիա, որոնք ունեն տեխնոլոգիա: Ինչո՞ւ ունեն տեխնոլոգիա, որովհետեւ կառավարությունը աջակցում է տեխնոլոգիական զարգացմանը: Մեզ մոտ համակարգային պարզ խնդիրների լուծմամբ կարող ենք շատ հարցեր լուծել: Երկու հարց վերցնենք. Առաջին հերթին պետք է հասկանանք ո՞ւր գնալ, Բելոռուսները, օրինակ հասկացել են, որ իրենք չեն ուզում բարդ խնդիրներ լուծել: Աշխարհի ճանաչված ֆիրմաներ գալիս են Բելոռուսիա ու տեղի կազմակերպությունները պարզ գործեր են անում: Հայկական ընկերությունները համաձայն չեն: Նրանք նախընտրում են անել քիչ, բայց բարդ ու թանկ գործերը: Ես կարծում եմ, մեզ համար դա է ճիշտ տարբերակը, որովհետեւ մենք քիչ ենք ու կարող ենք թանկ գործերով մեծ եկամուտ ունենալ: Բայց այս դեպքում պետությունը պետք է ակտիվ մասնակցություն ունենա: Ի դեպ, հարցը այս դեպքում գումարին չի վերաբերվում: Եթե Կոստարիկայի նախագահը իրեն կարող է թույլ տալ, որ հինգ տարի խնդրի , որ Ինտելը գնա իր երկիր, ցանկացած երկրի ղեկավար կարող է իրեն թույլ տալ տասը տարի խնդրել: Նրա երկրի ՀՆԱ-ի 40 տոկոսը Ինտելից է գալիս…Մենք պետք է ակտիվ լինենք, ոչ թե նստենք սպասենք սփյուռքը ի՞նչ պետք է անի, ասենք՝ մեզ չեն սիրում, չեն գալիս թող չգան եւ այլն: Պետք է չվախենանք, դիրքավորվենք, լուրջ գործերի հավակնություն ունենանք եւ հավատանք, որ մեզ մոտ ամեն բան ստացվելու է:

Այսօր մի բացառիկ իրավիճակ է մեր երկրում շատ բաներ նոր էջից սկսելու համար եւ ՏՏ ոլորտի ներկայացուցիչները պետք է մասնակից դառնան երկրի զարգացման գործին, նպաստեն իրենց գիտելիքով եւ ինտելեկտով: Պետք չէ սպասել, որ ինչ- որ մեկը կոորդինացնի եւ առաջ տանի: Բացառիկ հնարավորություն կա նոր էջից սկսելու, ուս -ուսի տալու ու հաջողության հասնելու, որովհետեւ արդեն տեսել ենք, որ դա հնարավոր է: Պետք է շատ արտադրենք ու տարբեր տեղերում կիրառենք: Պետք չի սպասել, որ կառավարությունը առաջարկի, պետք է համոզել, ցույց տալ, թիմ սարքել ու միասին առաջ գնալ:

Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնություն
«Երեւակ» լրատվական-վերլուծական խումբ