Իրանը ցանկանում Է Instagram-ը փոխարինել «տնային» սոցիալական ցանցով
Իրանը պլանավորում Է Instagram սոցիալական ցանցը փոխարինել երկրում մշակված սոցիալական ցանցով: Այդ մասին, հայտնել Է Mehr գործակալությունը՝ վկայակոչելով կիբեռանվտանգության գծով Գերագույն խորհրդի՝ քարտուղար Աբոլհասան Փիրուզաբադին:
Վերջինս հայտարարել Է, թե անհրաժեշտ Է, որ Իրանը ներկայացնի Instagram-ի լավագույն այլընտրանքը, եւ նման հարթակն արդեն մշակված Է: Նա ավելի մանրամասն տեղեկություններ չի տրամադրել հարթակի վերաբերյալ, նշում Է գործակալությունը:
«Մենք Instagram-ին խնդրել ենք բանակցություններ վարել, բայց առայժմ ոչ մի հանդիպում չի եղել»,-նշել Է Փիրուզաբադին: Դեկտեմբերի սկզբին Փիրուզաբադին հայտարարել Է, որ մեկ միլիոնից ավելի օգտատեր ունեցող ցանկացած արտասահմանյան մեսենջեր պետք Է իր ներկայացուցիչն ունենա Իրանում, գրում Է գործակալությունը:
Ավելի վաղ իրանցի բազմաթիվ քաղաքական գործիչներ հայտնել են երկրում մշակված մեսենջերներին անցնելու մտադրության մասին՝ որպես այլընտրանք ժողովրդականություն վայելող Telegram-ի: Ապրիլին Իրանի գերագույն ղեկավար Ալի Խամենեին եւ երկրի առաջին փոխնախագահ Էսհաք Ջահանգիրին հայտարարել են, որ հրաժարվում են օգտվել Telegram-ից: Խամենեիի հաղորդագրության մեջ ներկայացվել Էր մեսենջերների երեք ալիք, այդ թվում՝ Soroush Gap Messenger-ը եւ iGap-ը, որոնցում այժմ տեղեկատվություն Է հրապարակվելու գերագույն ղեկավարի մասին: Իրանում նաեւ փակ Է մուտքը Twitter սոցիալական ցանց: Այդուահանդերձ, Իրանի նախագահ Հասան Ռոուհանին եւ Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Twitter-ում պաշտոնական օգտահաշիվներ ունեն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը