Նվերներ տալը, պարզվում է, ավելի հաճելի է, քան ստանալը․ գիտնականներ
Դրական հույզերը, որոնք ստանում են մարդիկ, ովքեր նվերներ են տալիս մյուսներին, ժամանակի հետ չեն թուլանում։ Հենց այդ պատճառով նվերներ տալը ավելի հաճելի է, քան ստանալը, պարզել են ամերիկացի հետազոտողները, որոնք իրենց գիտական աշխատանքի արդյունքները հրապարակել են Association for Psychological Science պարբերականում։
«Դրական հույզերի ինտենսիվությունը, որ մենք ստանում ենք այս կամ այն հաճելի իրադարձությունից կամ գործողությունից, սովորաբար ժամանակի հետ թուլանում է՝ դա, այսպես կոչված, հեդոնիստական հարմարվողականությունն է։ Սակայն երբ խոսքը այլոց ուրախություն պարգեւելու մասին է, ապա մենք, կարծես թե, այդ ընդհանուր կանոնից բացառություն ենք նկատում»,-ասում է հետազոտության հեղինակներից Էդ Օ՛Բրայենը Չիկագոյի համալսրանաից։
Էդ Օ՛Բրայենը եւ Սամանթա Կասիրերը (Հյուսիս-արեւմտյան համալսարան) փորձարկում են անցկացրել ուսանողների հետ, որի արդյունքում պարզվել է, որ եթե կանոնավոր նվերներ տաք այլ մարդկանց, ապա ստացած դրական հույզերը չեն թուլանա, փոխանցում է Planet-today-ը։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում