Forbes-ը տվել է բիզնեսի համար լավագույն երկրների անունները
Forbes-ի փորձագետները կրկին ճանաչել են Մեծ Բրիտանիան, որպես բիզնեսի համար առավել հարմար երկիր։ The Best Countries For Business թարմացված վարկանշային աղյուսակը հրապարակվել է ամսագրի կայքէջում։ Թագավորությունը վարկանշային առաջատար էր դարձել մեկ տարի առաջ եւ կարողացավ պահպանել լիդերությունը՝ չնայած ներդրողների բոլոր մտահոգություններին, թե ԵՄ-ից նրա դուրս գալն ինչ հետեւանքներ կարող է ունենալ, հաղորդում է ՌԲԿ-ն:
Forbes-ի զեկույցում նշվում է, որ Մեծ Բրիտանիան միակ երկիրն է, որը չի իջել 30-րդ տեղից ներքև (Forbes-ի ցուցակում ընդգրկված է 161 երկիր)՝ գնահատման մեջ օգտագործված 15 ցուցանիշներից ոչ մեկի գծով (գույքային իրավունքներ, կոռուպցիայի մակարդակ, հարկեր, ինովացիաներ, կյանքի որակ և այլն):
Թարմացված վարկանիշում երկրորդ տեղը զբաղեցրել է Շվեդիան՝ շրջանցելով Նոր Զելանդիան, որը նախորդ երեք տարիների ընթացքում նվաճել է «արծաթը», եւ Նիդերլանդները: Հոնկոնգը բարձրացել է երրորդ տեղ՝ մեկ տարի առաջ զբաղեցնելով ընդամենը վեցերորդ տեղը:
Բացի այդ, բիզնեսի համար լավագույն երկրների առաջին տասնյակում են Կանադան, Դանիան, Սինգապուրը, Ավստրալիան եւ Շվեյցարիան։ Գործարարների համար ամենավատ երկրներն են, դատելով Forbes-ի վարկանիշից, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունը, Կոնգոն, Գվինեա-Բիսաուն, Հասարակածային Գվինեան եւ Չադը:
Ռուսաստանը թարմացված վարկանիշում զբաղեցրել է 55-րդ տեղը, ինչը երեք դիրքով ավելի բարձր է, քան մեկ տարի առաջ էր: Միեւնույն ժամանակ, ԱՄՆ-ը ցած է իջել հինգ կետով`12-ից 17-րդ տեղ:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը