Տոնածառ ջան, տոնածառ, իսկ գազը շուտով թանկանալու է
Հանրությունն ինքնաբուխ քննարկում է Երեւանի Հանրապետության հրապարակում տեղադրված տոնածառը լավն է, թե վատը: Մեծ հաշվով, այն ինչ տեղադրվել է գլխավոր հրապարակում եւ ձեռք բերվել մոտ 150 հազար դոլարով, տոնածառի բոլորովին նման չէ: Նման է հրթիռի, կոնի, սառցալեզվակի, բայց ոչ տոնածառի: Կարելի էր այնտեղ հսկա ցախավել տեղադրել եւ հայտարարել, թե այն տոնածառ է:
Այսուհանդերձ, հիմա կարեւորն այս հարցը չէ, այլ այն, որ հիմա, երբ հանրությունն ինքնամոռաց տոնածառի խնդիր է քննարկում եւ մտել է ամանորյա գնումների մրցավազքի մեջ, կարծես որեւէ մեկին հետաքրքիր չէ, օրինակ, որ մեծ հավանականությամբ գազի գինը թանկանալու է 1,4 անգամ՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով:
Դեկտեմբերի 31-ին ավարտվում է ռուսական գազի մատակարարման պայմանագրի գործողության ժամկետը։ ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Կոզակը նամակ է հասցեագրել ՀՀ կառավարություն՝ նշելով, որ ռուսական գազի գինը սահմանին լինելու է 215 դոլար 1000 խմ դիմաց, եւ որ դա քննարկման ենթակա չէ։ Հիշեցնենք, որ հիմա Հայաստանը գազը սահմանին ձեռք է բերում 150 դոլարով։
Խոսենք ավելի պարզ լեզվով: Եթե ռուսաստանյան կողմը զիջումների չգնա եւ գազը սահմանին Հայաստանին վաճառվի արդեն 215 դոլարով, ապա շարքային սպառողը գազի համար ներկայիս 290 դոլարի փոխարեն արդեն կվճարի առնվազն 415 դոլար:
Միջազգային շուկայում գազի գինը չի աչել: Հիմա հարց. ինչո՞ւ է Ռուսաստանը գնում այս քայլին: Մինչ կփորձեք ստանալ հարցի պատասխանը հիշեք, թե ինչ ստուգումներ էր իրականացնում ՊԵԿ-ը «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում, եւ թե ինչ հայտարարություններ արվեցին դրանից հետո:
Սա ռուսաստանյան կողմի մեղ պատասխանն է: Ի դեպ, բոլորն էլ գիտեն, որ «Գազպրոմ Արմենիան» ռուսական «Գազպրոմի» դուստր ձեռնարկությունն է, իսկ վերջինս ոչ մեկ անգամ է հավելյալ ծախսեր արել «Գազպրոմ Արմենիայի» համար:
Ահա այսպիսի պատմություն: Իսկ հիմա շարունակեք քննարկել 150 հազարանոց տոնածառը լավն է, թե լավը չէ:
Հակոբ Ասատրյան
Top-News.am


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից