ԵԱՏՄ երկրներում ապրանքները մակնշումներ կունենան
ՌԴ-ն վավերացրել է ԵԱՏՄ տարածքում ապրանքների մակնշման մասին օրինագիծը: ՌԴ ֆինանսների նախարար Ալիխան Սմայլովը նշել է, որ համաձայնագիրը ստորագրվել էր դեռ 2018 թվականի փետրվարի 2-ին, Ալմաթիում:
«Հիմնական նպատակն ապրանքաշրջանառության օրինականացումն է, սպառողի իրավունքների պաշտպանությունը, ստվերային տնտեսության նվազումը, հարկային մուտքերի ավելացումը երկրի բյուջե, ԵԱՏՄ տարածքում գործարար պայմանների հավասարեցումը»,- ասել է Սմայլովը:
Նշվում է, որ ապրանքների մակնշում կատարվելու է թե՛ ԵԱՏՄ տարածք ներկրված, և թե՛ այդտեղ արտադրված ապրանքների վրա:
«Դա ընդունված պրակտիկա է, և միանգամայն հաջողությամբ գործածվում է ԱՄՆ-ում, ԵՄ տարածքում, Չինաստանում: Կարծում եմ, որ յուրաքանչյուր ապրանքի մակնշումը և դրա նկատմամբ վերահսկողությունն արտադրողից մինչև սպառող տնտեսության թվայնացման կարևոր գործիքներից մեկն է: Այն չի պահանջի պետական բյուջեից լրացուցիչ հատկացումներ»,- եզրափակել է նախարարը:
Համաձայնագիրը չի ենթադրում մակնշում, եթե ապրանքներն արտադրված են ԵԱՏՄ տարածքից դուրս արտահանման համար կամ ներկրված են ֆիզիկական անձանց կողմից սեփական կարիքների համար:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը