Ձյունածածկ պատմական Անին հայտնվել է լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում (լուսանկարներ)
Անիի ավերակները ձյան առատ տեղումներից հետո ոչ միայն չեն կորցրել իրենց գրավչությունն, այլև հայտնվել են լրատվամիջոցների ու զբոսաշրջիկների ուշադրության կենտրոնում, գրում է թուրքական «Անադոլու» գործակալությունը՝ երբեմնի Բարգրատունյաց հայկական թագավորության մայրաքաղաքն անվանելով «քաղաքակրթությունների օրրան»:
Հոդվածի հեղինակները, անդրադառնալով տաճարի ու Անի քաղաքի պատմությանը, նշել են, որ պատմական այս տարածքում իշխել են «21 քաղաքակրթություններ»՝ Սասանյան Պարսկաստանից, բյուզանդացիներից ու վրաց իշխաններից մինչև թուրք սելջուկներ, օսմաններ ու Ցարական Ռուսաստան: Թուրքական լրատվամիջոցը նաև առաջին անգամ նշել է Անիի հայկական անցյալի մասին՝ կարճ մեջբերում կատարելով Բագրատունյաց թագավորական տոհմի մասին:
Թուրքիայի զբոսաշրջության և մշակույթի նախարարության՝ Կարսի նահանգային վարչության ղեկավար Հաքան Դողանայը նշել է, որ Անիի ավերակներ ավելի շատ այցելում են տեղացի զբոսաշրջիկներ Թուրքիայի տարբեր քաղաքներից, ի զարմանս շատերի՝ ձմռանը այցելուների թիվը ոչ թե նվազում, այլ աճում է:
«Ձմռանն Անին առանձնահատուկ գեղեցիկ է: Կարծես հարսի զգեստ հագած լինի: Անիի կառույցների քարն առանձնահատուկ կարմիր գույն ունի, և երբ ձյուն է տեղում՝ ավերակները նմանվում են իր ճերմակ զգեստը հագած հարսնացուի», - նշել է Դողանայը:
Նշենք, որ Անի քաղաքը կառուցվել է Ախուրյան գետի աջ ափին, 961–1045 թվականներին այն հանդիսացել է հայ Բագրատունիների թագավորության մայրաքաղաքը:
Անին հայտնի է որպես «հազար ու մի եկեղեցիների քաղաք», որոնցից առավել հայտնի են կաթողիկոսանիստ Մայր տաճարը, Սուրբ Փրկիչը, Աբուղամրենց մատուռը, Առաքելով, Տիգրան Հոնենց եկեղեցիները, Գրիգոր Լուսավորչի տաճարը:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Բերնարդու Սիլվան «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ»
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ