Երեւանը հրավիրել է Բաքվին՝ մասնակցելու խորհրդարանական ընտրություններին որպես դիտորդ
Հայաստանը հրավիրել է Ադրբեջանին՝ դիտորդական առաքելություն իրականացնելու ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ։
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի համապատասխան նամակը ուղարկվել է ԱՊՀ բոլոր անդամ պետություններին, այդ թվում Ադրբեջանին,– լրագրողներին հայտնել է ԱՊՀ գործկոմի ղեկավարի առաջին տեղակալ Վիկտոր Գումինսկին։
Ադրբեջանը հրավերին չի արձագանքել։
Վիկտոր Գումինսկիի խոսքերով՝ դեռեւս արձագանքել են 76 դիտորդներ Ռուսաստանից, Թուրքմենստանից, Ղազախստանից, Ուկրաինայից եւ Բելոռուսից։

















































