Նյուրնբերգում անհայտ անձը հարձակվել է երեք կանանց վրա. ոստիկանությունը պարզում է դրդապատճառները
Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքում երեք կանանց վրա հարձակումների դրդապատճառները իրավապահները դեռ չեն պարզել: Այս մասին ասուլիսին հայտնել է Միջին Ֆրանկոնիայի ոստիկանությունը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Ավելի վաղ ոստիկանությունը հաղորդել էր, որ կանանց վրա հարձակումները Նյուրնբերգում կատարվել են մեկ գիշերվա ընթացքում:
Բոլոր երեք հանցագործությունները կատարվել են հինգշաբթի քաղաքի հյուսիս-արեւմուտքում, կանայք ծանր ծակող վնասվածքներ են ստացել: Ոստիկանությունը ենթադրում է, որ հարձակումներն իրար հետ կապված են: Բոլոր երեք դեպքերում հանցագործին հաջողվել է փախուստի դիմել:
«Երեք առանձին հանցագործություններ, որոնք կատարման եղանակով նման են հարձակումների շարքի», -ասել է իրավապահ մարմինների ներկայացուցիչը:
Հաղորդվում է, որ հարձակումներն անսպասելիորեն են տեղի ունեցել, դրանց չեն նախորդել զրույցը կամ վեճը:
Իրավապահ մարմինների ներկայացուցիչը, պատասխանելով իրավախախտի հնարավոր ահաբեկչական դրդապատճառների մասին հարցին, ասել է, որ ոստիկանությունը չի կարող բացառել նման վարկածը, սակայն «մինչ օրս չկա որեւէ կոնկրետ նշան, որը կխոսեր այդ վարկածի օգտին»:
«Մենք ենթադրում ենք, որ կասկածյալը 25-30 տարեկան մոտ 175-180 սմ հասակով տղամարդ է, նորմալ կազմվածքի, սպիտակամորթ եւ մուգ խարտյաշ մազերով», - ասել է նա:
«Ծակող վնասվածքները հասցվել են մարմնի վերին հատվածում, տուժողների կյանքը վտանգված չէ, բայց երկրորդ եւ երրորդ կանայք դեռ ի վիճակի չեն ցուցմունք տալ», - հավելել է նա:


















































Գերմանական բանակը պետք է դառնա ամենաուժեղը Եվրոպայում. Մերց
Քրիստոնեա-դեմոկրատական միության ղեկավարի պաշտոնում Մերկելին կփոխարինի Կրամպ-Կարենբաուերը:
Թեհրանում Գերմանիայի դեսպանը հրավիրվել է Իրանի ԱԳՆ
Նացիստական ողջույնները Գերմանիայի փողոցներում խայտառակություն են երկրի համար․Հայկո Մաս
Ի պատիվ Գերմանիայի կանցլերի՝ պաշտոնական ընթիք է տրվել. Մերկելը Փաշինյանին Գերմանիա է հրավիրել
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում