Կարգին Հայկոն եւ կարգին ապօրինի շինությունները (Լուսանկարներ)
Ընդամենը մի քանի շաբաթ առաջ Երեւանում՝ Նոր Նորքում հարայ-հրոցով, աղմուկ-աղաղակով նոր իշխանություններն իբր ապօրինի կառույց էին քանդում: Իբր, քանի որ այն վնասելուց հետո այն այդպես էլ չքանդվեց:
Հենց այդ ժամանակ բազմաթիվ հարցեր առաջ քաշվեց, որոնցից գլխավորն այս է՝ իսկ ո՞րն է ապօրինի շինությունը: Մի՞թե միայն այն շինությունները, որոնք փաստաթղթային խնդիրներ ունեն: Իսկ ի՞նչ անել այն շինությունների հետ, որոնք իրականացվում են կաշառքով, խնամի, ծանոթ, բարեկամով ձեռք բերված թույլատվությամբ:
Մի՞թե օրինական են մայթի վրա, կանաչ տարածքի վրա կառուցվող շենքերը, շինությունները, թե սրանք արդեն կարգին ապօրինի շինություններ են եւ ենթակա չեն քանդման:
Էրեբունի փողոցում, հենց կանաչ տարածքի վրա շինարարություն է իրականացվում: Հերթական խանութն է կառուցվում, իսկ նոր իշխանությունները թքած ունեն, որ այն մայթի եւ կանաչ տարածքի վրա: Շինթույլտվությունն առկա է, այն տրվել է ոմն Ելենա Գրիգորյանին դեռ անցած տարվա ամռանը, բայց էլ ինչ փոփոխություն, եթե ամեն ինչ նախկինի նման է լինելու:

Իրականում, ինչպես պնդում են էրեբունցիները, շինարարությունն իրականացնում է նախկին պատգամավոր եւ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը, որին հաճախ կարելի է տեսնել շինհրապարակում:
Հիմա հարց քաղաքապետին, քաղաքապետարանին՝ նորմա՞լ է, որ շինարարություն են անում կանաչ տարածքների հաշվին, այնտեղ, որտեղ ըստ նախնական նախագծի պետք է մայթ լինի:

Ի դեպ, նույն աղբյուրների պնդմամբ Արմեն Դանիելյանը եւս մեկ, ավելի ծավալուն շինարարություն է իրականացնում, բայց արդեն նախկինում եղած շենքի տեղում, որը նա հաջողութփյամբ արդեն քանդել է:
Աննա Բաղդասարյան
Top-News.am


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը