Ամենավտանգավոր կոշիկները համարվում են հողաթափերը
Հողաթափեր կրելը հարմարվետ է: Սակայն հողաթափերը վնասում են ոտքերը, երբ մարդիկ դրանք կրում են ոչ թե լողափում, այլ քաղաքում, տեղեկացնում են Topical BioMedics-ի բժիշկները: Այդ տիպի կոշիկները հիմնականում չեն կարող պահել ոտնաթաթի դիրքը, ձկնամկանները ձգվում են, իսկ աքիլեսյան ջիլը՝ լարվում: Այս ամենը հանգեցնում է ծնկի հոդերի, կոնքի և մեջքի պրոբլեմների, գրում է Our Windsor պարբերականը:
Հողաթափերի ներբանը սովորաբար բարակ է. այդ իսկ պատճառով ոտքը ավելի ուժեղ է հփվում գետնին: Դա անվտանգ չէ ոսկրերի և հոդերի համար: Բացի այդ, հետնամասի բացակայության պատճառով ավելի մեծ ուժ է գործադրվում հողաթափը ոտքի վրա պահելու համար: Արդյունքում հնարավոր է հավասարակշռության կորուստ: Հողաթափերը խորացնում են ոտքի բութ մատի կոճեր և ներբանային ֆասցիտ ունեցող հիվանդների վիճակը: Ավելորդ է խոսել վարակներով պայմանավորված բորբոքումների մասին:
Հաճախ կոշիկի այս տեսակի սիրահարների մոտ հանդիպում են կտրվածքներ, քանի որ հողաթափերը ոտքերը թողնում են բոլորովին անպաշտպան վիճակում: Իսկ ռետինե ներբանները դառնում են սնկերի և բակտերիաների բազմացման համար իդեալական վայր: Ընդհանուր առմամբ, վտանգավորության աստիճանով հողաթափերի հետ կարող են համեմատվել բալետկաները: Սպորտային կոշիկները կարելի է կրել միայն գուլպաներով, այլապես ինֆեկցիան անխուսափելի է: Իսկ հողաթափերը երկարատև կրելուց պետք է առհասարակ հրաժարվել:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում