Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Հայաստան

«Գիշերը հանգի՞ստ եք քնում». ռուս գիտնականը հայտնել է՝ ով է Սպիտակի երկրաշարժի հազարավոր զոհերի մեղավորը

Ռուսական «Գազետա» կայքը Սպիտակի ավերիչ երկրաշարժի 30-րդ տարելիցի կապակցությամբ զրուցել է տեխնիկական գիտությունների թեկնածու Գրիգորի Աշքինաձեի հետ, որը մասնակցել է իրենց տակ հազարավոր մարդկանց թաղած 111-րդ սերիայի կարկասապանելային շենքերի դիմացկունության փորձարկումներին:

Հայտնի է, որ 9-հարկանի շենքերի տակ է մնացել երկրաշարժի բոլոր զոհերի ¼-րդ մասը՝ մոտ 7000 մարդ:

Գիտնականը պատմել է՝ ինչու են շենքերը երկրաշարժից փլվել՝ խլելով հազարավոր մարդկանց կյանքեր:

Նա նշել է, որ Բնակելի և հանրային շինությունների նախագծման կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտը հատուկ սարքավորումների միջոցով ստուգել է 111-րդ սերիայի 9-հարկանի շենքերի դիմացկունությունն ու տհաճ բացահայտում արել:

«Երբ 1976թ. մեզ Երևան հրավիրեցին 111-րդ սերիայի շենքերից մեկի դիմացկունությունը ստուգելու, փորձարկման ընթացքում պարզեցինք, որ շենքն ուղղակի «լողում» է: Մենք ոչ մեծ ճնշում էինք գործադրել շենքի վրա, իսկ դրա ամրությունն արդեն այնպիսի անկում էր ապրում, ինչպիսին մենք դեռ չէինք տեսել այլ շինություններ փորձարկելիս: Բացի այդ, շենքում առաջացան ճաքեր, ընդ որում՝ վտանգավոր ճաքեր»,-պատմել է մասնագետը՝ հավելելով, որ ճաքերն ու ցնցումներն առաջացել են այն պարագայում, երբ սարքը դեռևս չէր հասել տվյալ շենքի սեյսմիկ կայունությունը ստուգելու համար ցնցումների անհրաժեշտ մակարդակին:

 

Աշքինաձեի խոսքով, երբ հայկական կողմը՝ Շինարարության ու ճարտարապետության հայկական գիտահետազոտական կենտրոնը, տեսել է դա, կարգադրել է ավարտել փորձարկումն ու հեռանալ:

«Մենք ձեզ չէինք խնդրել այս ամենն անել: Մենք ձեզ ընդամենը խնդրել էինք որոշել շենքի դինամիկ բնութագիրը: Դուք այն որոշեցիք, ինչի համար շնորհակալ ենք: Ձեր փորձարկումներն այլևս ավարտված են, հեռացե՛ք»,-հայկական կողմի տված պատասխանը ներկայացրել է գիտնականը:

Նա նշել է, որ փորձարկումներն ավարտելու համար նույնիսկ հոսանքն են միտումնավոր անջատել: Բացի այդ, կենտրոնը հրաժարվել է ինստիտուտին տրամադրել շենքի գծագիրը, որպեսզի մասնագետներն այն վերլուծեն ու հասկանան՝ ինչն է սխալ արված:

Մոսկվա վերադառնալուն պես ինստիտուտը երևանյան փորձի հիման վրա զեկույց է կազմել՝ նշելով, որ շենքի ամրության ու դիմացկունության հետ կապված լուրջ խնդիրներ կան և որ այն հավելյալ ամրացման կարիք ունի:

«Խնդրով լուրջ զբաղվելու փոխարեն նրանք մեր դեմ բողոք գրեցին ԽՍՀՄ սեյսմակայուն կառուցապատման գլխավոր կազմակերպությանը, որն էլ եզրակացրեց, որ շենքի բացահայտված թերություններն անհրաժեշտ է վերացնել: Մեր ղեկավարությունը Հայաստանի պետշինից պահանջեց անհրաժեշտ քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ: Սակայն 12 տարի անց, երբ եկանք երկրաշարժի հետևանքների վերլուծության համար, տեղեկացանք, որ քայլերն այդպես էլ մնացել են թղթի վրա ու չեն իրագործվել»,-մանրամասնել է մասնագետը:

Լրագրողի այն հարցին, թե արդյոք խնդիրը բուն շենքի նախագծում էր, թե կառուցման տեխնոլոգիաների թերի լինելու մեջ, Աշքինաձեն, ներկայացնելով անձնական տեսակետը, ասել է. «Ըստ իս՝ գլխավոր խնդիրը նախագիծն էր: Երկրաշարժից երկու օր անց մենք ժամանեցինք Երևան՝ աղետի հետևանքների վերլուծության համար: Այնտեղ միջանցքներից մեկում ես հանդիպեցի այն մարդուն, որը 12 տարի առաջ մեզ հետ կռիվ էր տալիս ու չէր ընդունում փորձարկման արդյունքները: Նայեցի նրան ու ասացի. «Գիշերը հանգի՞ստ եք քնում: Ձեր խղճի վրա հազարավոր մարդկանց մահն է»: Դա նախագծի հեղինակն էր, որն ինձ պատասխանեց. «Իսկ ի՞նչ է եղել որ: Մեզ մոտ ամեն ինչ կարգին է, դա շինարարների մեղքն է»,-շարունակել է Աշքինաձեն՝ ընդունելով, որ շինարարության ընթացքում թույլ տրված սխալները ևս լուրջ գործոն են եղել:

Նա հիշեցրել է երկրաշարժից հետո Գյումրիում արված մի լուսանկարի մասին, որի վրա պարզորոշ երևում է ստորգետնյա ուժեղ ցնցման հետևանքով անգամ մի ճաք չունեցող խոշոր պանելային բարձրահարկն ու դրա ֆոնին ամբողջովին փլատակների վերածված 111-րդ սերիայի շենքը:

 «Շարքային մարդիկ չգիտեին, թե այդ շենքերը որքան վտանգավոր են ու անպիտան բնակության համար, սակայն նախագծի հետ առնչություն ունեցողները շատ լավ տեղյակ էին դրանից»,-նշել է Աշքինաձեն:

Նա հավելել է, որ այդ շենքերից որոշներն առ այսօր կանգուն են Երևանում:

«Դրանք այդպես էլ չեն ամրացվել: Ուղղակի բախտները բերել է, որ այնտեղ վերջին 40 տարում ուժեղ երկրաշարժ չի եղել: Չգիտեմ՝ ինչո՞վ են առաջնորդվել նրանք, ովքեր որոշել են 111-րդ սերիայի շենքերի զանգվածային կառուցում սկսել»,-ասել է նա: