Ըստ դատարանի Ռոբերտ Քոչարյանը պետք է կալանավորվի. Հայկ Ալումյան (ուղիղ)
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը առաջին ատյանի դատարանի որոշումը թողեց անփոփոխ, մեր բողոքները մերժեց: Այս մասին, ասաց ՀՀ երկրրոդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը:
«Ըստ դատարանի պետք է կալանավորվի. խափանման միջոց ընտրվել է կալանավորումը»,-ասաց նա՝ հավելելով, որ մնացածը կասի ասուլիսի ժամանակ:
Նշենք, որ այսօր՝ դեկտեմբերի 7-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ռուբեն Մխիթարյանի նախագահությամբ հրապարակել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ բողոքի գործով իր որոշումը:
Երկրորդ նախագահի խափանման միջոցի հարցով գործի քննությունը մեկնարկել է նոյեմբերի 27–ին։ Դատական նիստին մասնակցել է 6 դատախազ, այդ թվում՝ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն, ինչն աննախադեպ երեւույթ է հայաստանյան դատական պրակտիկայում։
Հինգ օր շարունակ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը քննել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ բողոքը։

















































