Աջ ղեկով մեքենաները մաքսազերծելու նոր կարգ է սահմանվել
ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացվեց 2015 թվականի նոյեմբերի 19-ի թիվ 1359-Ն որոշման մեջ լրացում կատարելու որոշման նախագիծը: Այն մշակվել է՝ ելնելով ՀՀ պետական կառավարման շահագրգիռ մարմինների և «Ղեկը աջ» նախաձեռնության անդամների հետ կազմակերպված քննարկումների արդյունքներից:
Նախագծի ընդունմամբ՝ հնարավոր է ՀՀ մաքսային տարածքում տեղակայված, ինչպես նաև մինչև 2019 թվականի մարտի 1-ը ներմուծվող աջակողմյան ղեկային տեղաբաշխման տրանսպորտային միջոցները ՀՀ տարածք ներմուծել «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով:
Նշված մաքսային ընթացակարգը հնարավորություն կտա աջակողմյան ղեկային համակարգ ունեցող տրանսպորտային միջոցներն առանց վերասարքավորման ներմուծել ՀՀ տարածք, այստեղ մինչև 6 ամսվա ընթացքում իրականացնել ղեկի տեղափոխում, այնուհետ մաքսազերծելուց հետո հաշվառել ոստիկանությունում և դրանք շահագործել ՀՀ տարածքում:
Կառավարությունը հաստատեց ներկայացրած նախագիծը:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից