Բելգրադի օդանավակայանում «Արցախ» բրենդի խմիչքների վաճառքը զայրացրել է ադրբեջանցիներին
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադի Նիկոլա Տեսլայի անվան օդանավակայանում գործող Duty Free խանութում «Արցախ» բրենդի ալկոհոլային խմիչքների վաճառքը խիստ բարկացրել է տեղի ադրբեջանցիներին, ինչի կապակցությամբ Սերբիայում Ադրբեջանի դեսպանությունն անգամ բողոքի նոտա է հղել Սերբիայի իշխանություններին:
Ինչպես գրում է ադրբեջանական Report գործակալությունը, խմիչքները վաճառվել են խանութի Armenian Flavours անվանումը կրող հատուկ անկյունում: Այստեղ վաճառվել են «Արցախ» բրենդի գինիներ, կոնյակներ և օղիներ:
Հայտնի է, որ ադրբեջանական կողմը պահանջել է, որ ապրանքներն անհապաղ հանվեն վաճառքից:
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցի՝ խմիչքներն արդեն դուրս են բերվել խանութից:
Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ տարբեր երկրներում բնակվող ադրբեջանցիները պահանջում են վերացնել խանութներից «Արցախ» անվան հետ կապված ապրանքները:
Ավելի վաղ մի խումբ ադրբեջանցիներ սկանդալ էին սարքել Մոսկվայի սուպերմարկետներից մեկում՝ պահանջելով վաճառվող ապրանքների շարքից վերացնել Արցախում արտադրված թթի դոշաբը: Այդ ժամանակ խանութի ղեկավարները դիմել են փաստաբանների, որոնք Ռուսաստանի օրենսդրության և ոչ մի կետի խախտում չեն արձանագրել:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը