ՌԴ ներկայացուցիչը՝ ՀԿԵ-ի եւ «Գազպրոմ-Արմենիա»-ի իրավիճակի մասին. Աղմուկը կա, բայց ապացույցներ չկան
Հայաստանում Ռուսաստանի առեւտրային ներկայացուցիչ Անդրեյ Բաբկոն մեկնաբանեց ՀԿԵ եւ «Գազպրոմ-Արմենիա» ընկերությունների նկատմամբ իրավապահների շահերի հետ կապված իրավիճակը:
«Աղմուկը կա, բայց ապացույցներ չկան: Ես կողմնակից եմ, որ ամեն ինչ իրավական դաշտում տեղի ունենա: Հանցագործություն կա, հետաքննություն անցկացրեք, գնացեք դատարան: Միայն դատարանի որոշումից հետո կարելի է խոսել մեղքի մասին: Գոյություն ունի անմեղության կանխավարկած: Երբ հակառակն է արվում, դա բոլորին վախեցնում է , փոխում է սոցիալական ուղղվածությունը եւ ներդրումային կլիման», - ասաց ՌԴ առեւտրային ներկայացուցիչը:
Բաբկոն նշեց, որ 2 օր առաջ մասնակցել է Սանահինի կայարանում ՀԿԵ կողմից կռուցված մանկապարտեզի բացմանը, որում 23 մլն դրամ է ներդրվել:
«Ուրախալի է նայել երեխաներին, որոնք ունեն այն, ինչ չունեին առաջ. Խարխլված շենքից հետո տաք տարածք, հիանալի խոհանոց: Նման բարեգործական օրինակները բազմաթիվ են: Ռուսական կապիտալով այլ ձեռնարկությունները նույնպես ակտիվ են, պարզապես չեն բարձրաձայնում: Հայաստանի տնտեսության կառուցվածքում շատ բան տարբեր ոլորտներում կախված է ռուսական ընկերություններից», - ասաց Բաբկոն:
Անդրադառնալով «Գազպրոմ-Արմենիա» ընկերությանը՝ նա նշեց, որ առաջին հերթին պետք է պարզել, թե ինչպես է երկրի ներսում գազի գինը կրկնակի անգամ աճում:
«Ողջունում ենք հակակոռուպցիոն միջոցառումները, բայց ամեն ինչ պետք է իրավական մակարդակում լինի», - ընդգծեց Բաբկոն:
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը