Նոր զինված հարձակում ՕՐՕ դաշինքի անդամների վրա
Շտապ հաղորդագրություն
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» նախընտրական շտաբի տեղեկություններով այսօր, Ջրառատ գյուղում «Հայաստանի Հանրապետական» կուսակցության (ՀՀԿ) տեղական կառույցի ներկայացուցիչները զինված հարձակում են գործել «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակիրների վրա, որի արդյունքում կան վիրավորներ:
Հավելյալ տեղեկություններ ունենալու դեպքում հանրությանը կտեղեկացնենք հաջորդիվ:
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» Դաշինք/«ORO» bloc ֆեյսբուքյան էջից
Հ.Գ. Վերջին տեղեկություններով ծանր հրազենային եւ այլ վնասվածքներով «Էրեբունի» բժշկական կենտրոն են տեղափոխվել դաշինքի համարկիրներից երկուսը:
Առաջիկայում կտրվեն լրացուցիչ տեղեկություններ

















































