Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Հայաստան

Սոցիալական դժգոհության աճ՝ տնտեսական աճի փոխարեն

Սկսենք ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի՝ նոյեմբերի 1-ի ԱԺ-ի ելույթից, որտեղ նա ասում է, թե 2018թ. առաջին 9 ամիսների ընթացքում ներդրումներն աճել են 70 տոկոսով՝ բացի հանքարդյունաբերության ոլորտից, իսկ աշխատատեղերը՝ 30 տոկոսով, նաև ավելացնում է, որ 2018թ. առաջին 9 ամիսների ընթացքում կապիտալ ապրանքների ներկրումն աճել է 75.5 տոկոսով. «Խոսքը սարքեր, սարքավորումներ, մեքենաներ ներկրելու մասին է, և վերլուծությունը ցույց է տալիս, որ այս ներկրումները մեծ մասամբ չեն վերաբերում հանքարդյունաբերության ոլորտին։ 2018թ. ընթացքում շուրջ 29 տոկոսով աճել է հումքի ներկրումը, որը, բնականաբար, պետք է օգտագործվի արդյունաբերության մեջ»։ Փաշինյանը հավելում է, որ արդյունաբերության ոլորտում այս տարվա սեպտեմբերին արձանագրվել է 0.9 տոկոս աճ, ինչը, ըստ նրա՝ բավական ցածր է նախորդ տարվա սեպտեմբերի նկատմամբ, նաև նշում է, որ վարկային տոկոսադրույքները ևս նվազել են. «2018թ ֆիզիկական անձանց տրվող դրամավարկային միջին տոկոսադրույքը նվազել է մոտ 2.9 տոկոսով»։

Հիմա մեջբերեմ ԱԺ արդեն նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի ելույթից մի հատված, որը տեղի է ունեցել նույն օրը՝ նոյեմբերի 1-ին, նույն դահլիճում: «Հիմա փաստերով խոսենք։ Ներդրումային միջավայրի մասին. առաջին եռամսյակի համեմատ երկրորդ եռամսյակում ներդրումները երեք անգամ պակասել են։ Երկրորդ՝ այս բյուջեով գրված էր 6.5 տոկոս տնտեսական աճ, իսկ հաջորդ տարվա բյուջեի նախագծով սպասում ենք 4.9 տոկոս աճ, 3.5 տոկոս գնաճ է նախատեսվում եւ 0 տոկոս աշխատավարձերի բարձրացում։ Երրորդ՝ 10–15 աշխատատեղ բացում եք, «Հայլուրը» մի շաբաթ ցույց է տալիս, այն դեպքում, որ Ալավերդիի պղնձաձուլական գործարանը փակվում է, 650 աշխատող մնում է առանց աշխատանքի»,– ասում է Շարմազանովը:

Այսպիսով, արդեն տեսնում ենք հակասություն, և նույնը՝ տնտեսագետների շրջանում. ոմանք ասում են, թե ամեն ինչ լավ է, ոմանք էլ ասում են, թե ամենևին էլ լավ չէ: Իսկ եթե նայում ենք ոչ մասնագետի հայացքով, այլ շարքային քաղաքացու անզեն աչքերով և որպես չափորոշիչ ընդունում միջին վիճակագրական քաղաքացու տան սառնարանի պարունակությունը, ապա տեսնում ենք, որ այդ սառնարանի պարունակությունը գնում է դեպի նվազում մի պարզ պատճառով՝ ապրանքների գները աճում են, իսկ աշխատավարձերը չեն բարձրանում, չնայած որ մարդկանց ակնկալիքները հեղափոխությունից լիովին այլ էին: Սրան էլ ավելացնենք այն իրողությունը, որ Նիկոլ Փաշինյանը ապրիլին և մայիսին խոսում էր տնտեսության թռիչքաձև զարգացման, նաև արտաքին պարտքը նվազեցնելու անհրաժեշտության մասին, բայց մեկ ամիս առաջ տեսնում ենք, որ կառավարությունը 90 միլիոն դոլարի նոր վարկ է վերցնում հենց արտաքին պարտքը մարել չկարողանալու պատճառով, այսինքն արտաքին պարտքը նվազելու փոխարեն ավելանում է: Հետևաբար, այս տեսանկյունից նայելով, պետք է խոսենք ոչ թե տնտեսության թռիչքային զարգացման, այլ՝ տնտեսական անկման մասին, չնայած այստեղ բոլորը չէ, որ կհամաձայնվեն: Օրինակ՝ ԱԺ նախկին փոխխոսնակ, տնտեսագետ Միքայել Մելքումյանը ասում է, որ 2018-ի հունվարից սկսած՝ 6,5 տոկոս տնտեսական աճ կա, իսկ ամենաշատ անկումը եղել է գյուղատնտեսության ոլորտում, ինչը, սակայն, սեզոնային բնույթ է կրում: Մելքումյանը նաև նկատում է, որ խնդիր կա արտահանման հետ կապված, ինչի արդյունքում աճը դանդաղել է: Մեզ հետ զրույցում նա իրողությունը մեկնաբանեց այսպես. «Խնդիրն այն է, որ կառավարությունը հիմա ուզում է կառուցվածքային տեղաշարժերի վրա լինի տնտեսությունը, որը ես դրական եմ գնահատում, այսինքն՝ ագրարային տնտեսությունից գնում ենք դեպի բարձր տեխնոլոգիական վեկտոր ձևավորելուն: Դրական եմ համարում նաև համակարգային կոռուպցիայի լիկվիդացիան»: Մելքումյանը գտնում է, որ պետք է ճիշտ քայլեր իրականացնել 2 ուղղությամբ՝ ներդրումների պաշտպանություն և մաքսային ու հարկային ճիշտ քաղաքականություն: Օրինակ, միկրոբիզնեսը, ըստ նրա, պետք է ազատվի հարկերից:

Միքայել Մելքումյանը լավատես է, նա ակնկալում է, որ արտահերթ ընտրությւոններից հետո կլինի լավացում, իշխանական բուրգը կամբողջանա, կհաստատվեն խաղի հստակ կանոններ, ինչը դրական կլինի տնտեսության զարգացման համար: Այս լավատեսությունը, սակայն, չեն կիսում այլ տնտեսագետներ: Օրինակ ՀՀ նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը դեռ հոկտեմբերի 22-ին անդրադառնալով այս խնդրին՝ իր ֆեյբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ ասվում է՝ «տնտեսական աճի տեմպը շարունակում է գահավիժել։ Այն կազմում է 6.5%։ Թավշյա հեղափոխության օրերին 9.7% էր։ Իրավացի դուրս եկա` 2 օր առաջ Ա.Աբրահամյանին հյուրընկալվելիս կանխատեսելի էի անկման խորացում։ Նկատի ունենալով 2017-ի հոկտեմբեր-դեկտեմբերի ՀՆԱ աճի բարձր տեմպերը՝ կանխատեսում եմ մինչև տարեվերջ աճի տեմպի անկում, իսկ 2019-ի առաջին ամիսներին ռեցեսիա։ Արագորեն անկում է ապրում նաև արտահանումը, ինչը կարող հանգեցնել դրամի արժեզրկման 3-6 ամսվա ընթացքում»։

Տնտեսագետ Արթուր Մկրտչյանը գտնում է, որ տնտեսական աճ չկա, այլ կա անկում, մասնավորապես վերջին 3 ամիսների ընթացքում՝ միջինը ամսական 2-3 տոկոս: Իսկ ինչ վերաբերում է ստվերի կրճատմանը, որի մասին վերջերս խոսում են իշխանությունները, ապա դա, ըստ նրա, «հակադարձ էֆֆեկտ ունեցավ ու շատ փոքր ձեռնարկություններ փակվեցին: Այդ ձեռնարկությունները եթե նախկինում նվազագույն հարկ էին տալիս, ապա ստվերի կրճատման արդյունքում ուղղակի փակվեցին, իսկ երբ արդեն ստվերի անվան տակ կպան խոշոր բիզնեսին ու գումարներ տարան, դա էլ հակադարձ էֆֆեկտ տվեց: Այդ մասին բարձրաձայնել է նաև Խաչատուր Սուքիասյանը»:

Ներդրումների պակասումը Արթուր Մկրտչյանը կապում է նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի գործոնի հետ: Ըստ նրա՝ հեղափոխությունից հետո դադարեցվեցին բազմաթիվ ներդրումային ծրագրեր, որոնք կատարվում էին Կարեն Կարապետյանի ջանքերով: Բացի այդ, հեղափոխության պատճառով փակվեց հանքարդյունաբերության զգալի մասը, և տեղի ունեցավ ֆինանսների արտահոսք:

Մկրտչյանը նաև հավելում է, որ «ստվերը իրականում չի էլ կրճատվել, քանի որ մեր բանակը ֆինանսավորվում է ստվերի հաշվին: Բանակի ֆինանսավորումը տարբեր տարիներին եղել է 250-350 մլն դոլլար բյուջեով, բայց դա բավականացնում է միայն աշխատավարձին և հագուստ-վառելիքին, իսկ սնունդը գնվում է իրական գնից անգամներով էժան Սամվել Ակեքսանյանից, և դա փաստ է: Այսինքն, տարբերությունը ֆինանսավորվում է Սամվելի գրպանից: Զենքը մենք ձեռք ենք բերում ՌԴ-ից, հիմնական մասը՝ դուրսգրման գնով: Այսինքն՝ դա բյուջեով կոպեկներ է, բայց դրա փոխարեն վճարում ենք կանխիկով այնտեղի չինովնիկներին, սակայն, բնական է, ոչ իրական արժեքի չափով: Այլ կերպ անել չենք կարող, քանի որ բյուջեն 2.5-2.7 մլրդ է, և բանակի ծախսերը մաքսիմում պետք է լինեն 20 տոկոս, և դա կլինի մաքսիմում 500 մլն դոլար: Իսկ Ադրբեջանի բանակի բյուջեն տարի է եղել, որ մեր պետական բյուջեի չափ է եղել, հետևաբար որպեսզի դիմակայենք, օլիգարխներից տարեկան 1 մլրդ դոլարի չափ սևով բանակի գումար է վերցվում: Եվ այդ օլիգարխները հիմա էլ են տալիս, ու դրա համար էլ վարչապետը հայտարարեց, որ օլիգարխ չկա, դրա համար էլ ստվերի կրճատման հաշվին հարկային մուտքեր չավելացան»:

Ինչ վերաբերում է հարկային մուտքերի ավելացմանը, Արթուր Մկրտչյանի համոզմամբ՝ հարկային մուտքերը ավելացել են գյուղմթերքի հաշվին. եթե նախկինում գյուղմթերքը չէր հարկվում, ապա հիմա այն կիսով չափ հարկվեց, և հենց դա էլ դարձավ գյուղմթերքի 30 տոկոս թանկացման պատճառ, որն ել իր հերթին բումերանգի էֆֆեկտով կրճատեց արտահանումը: Մկրտչյանը օրինակ է բերում ծիրանի համար. «Քանի որ նախկինում, օրինակ, ծիրանը տեղում էժան էր, մենք սպառում էինք համեմատաբար ցածր որակի ծիրանը, լավը արտահանվում էր: Այս մասով գյուղացին կրկնակի շահույթ ուներ: Հիմա՝ գինը բարձրացավ, տեղում լավը վաճառվեց, վատը մնաց»:

Տնտեսագետ Արա Պետրոսյանը անկման հիմնական պատճառը տեսնում է ոչ հմուտ կառավարման մեխանիզմների մեջ: Մասնավորապես եթե խոշոր ընկերությունները, ըստ նրա, սկսեն ԱԱՀ մուծել շրջհարկի փոխարեն՝ ունենալով գերակայող դիրք, իրենք էլ, բնական է, կթելադրեն գները: Եվ սա հանգեցնում է գնաճի:

Արա Պետրոսյանի համար մեր տնտեսության վիճակը խիստ մտահոգիչ է, մասնավորապես արտաքին պարտքի սպասարկման հետ ու կառավարության՝ վերջերս վերցրած 90 միլիոն դրամ նոր վարկի հետ կապված. «Մենք չենք կարողանում մեր արտաքին պարտքը սպասարկել, պարտք ենք վերցնում, որ մյուսը փակենք, և սա այն պայմաններում, երբ արձանագրել ենք, որ տարվա սկզբից տնտեսական աճ ենք ունեցել: Բա եթե մյուս տարի 0,2 տոկոսով գնացինք, ավելի վատ է լինելու վիճակը, տարվա սկզբից 7,5 աճ ունեինք, այսինքն՝ մյուս տարի 90 միլիոնը ավելանալու է»:

Տնտեսագետի խոսքով, խնդիրը էմոցիոնալ վերաբերմունքների մեջ է. «Էմոցիոնալ վերաբերմունքները տնտեսական խնդիրներին երբեք լավ բանի չեն բերում: Օրինակ՝ ստվերի կրճատումը էմոցիոնալ տեսակետից լավ բան է, բայց այդ ստվերի միջոցով ապահովում էին շատ հարցեր: Հիմա որ 10 տոկոսով բանկային դեպոզիտները ավելացրել են, դա տնտեսության մեջից հանած փող է… Նորը չկայացած հինը չեն քանդում: Եթե ստվերում այդ փողը պտտվում էր, հիմա դա բանկերում է դրված և օգուտ է բերում արտերկրին ու մեր վաշխառուներին, իսկ մեր երկրին օգուտ չի բերում, իսկ եթե ստվերում պտտվեր, ժողովրդի համար ինչ-որ բան դառնում էր, բյուջեին օգուտ չկար, բայց ժողովրդին կար: Իսկ հիմա՝ ոչ բյուջեին, ոչ ժողովրդին: Նման բաները միանգամից չեն անում, քիչ-քիչ են սևից անցնում սպիտակի»:

Տնտեսության անկման այս համատեքստում հասարակության համար ամենացավոտ հարցերից մեկը թոշակների ու աշխատավարձերի բարձրացումն է, որը ներկայիս գնաճի պայմաններում այդպես էլ տեղի չի ունենում, չնայած փորձեր արվել են ներկայացնելու, թե որոշ տեղերում ինչ-ինչ բարձրացումներ եղել են: Այս հարցին մեզ հետ զրույցում անդրադարձել է ՀՅԴ ԳՄ անդամ, տնտեսագետ Արմեն Գրիգորյանը. «Աշխատավարձերի բարձրացումը բացատրել կուտակային կենսաթոշակային համակարգում կատարվող փոփոխություններով ընդամենը շղարշ է, ի՞նչ է կատարվել իրականում, իրականում լրացուցիչ 80000 (հուլիսի 1-ի դրությամբ, իսկ մինչև տարվա վերջ կհատի լրացուցիչ 100000-ը) աշխատողներից պահվում են 2.5% կուտակային կենսաթոշակի գումարներ: Այս երևույթին զուգահեռ՝ ծանրացել են լրացուցիչ ծախսեր բյուջեի վրա, այսինքն՝ 2018 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին միջին աշխատավարձը կազմում է 169505 ՀՀ դրամ, որի 7.5%-ը 300000 մարդու դեպքում կկազմի տարեկան 95.0 միլիոն դոլար: Այսինքն որքան ավելանա աշխատավարձերը այնքան 7.5%-ի չափաբաժինը մեծ է լինելու, սուղ բյուջեի պայմաններում ուղղակի անհնար է այս տեսակի լուծումներով վարել աշխատավարձի ավելացմանն ուղղված քաղաքականություն»:

Իսկ ի՞նչ է պետք անել. Արմեն Գրիգորյանն առաջարկում է փոխել ամբողջ մոդելը, հակառակ դեպքում առաջարկվող ռեգրեսիվ մոդելով հետագայում աշխատավարձերի բարձրացումը չի ազդելու մինչև 150 հազար դրամ ստացողների վրա, այլ բարձր աշխատավարձ ստացողը կստանա ավելի շատ, իսկ ցածր ստացողը կստանա նույնը: Գրիգորյանը կարծում է, որ աշխատավարձի բարձրացման ներկայացնելու հաջորդ գործողությունը լինելու է ավելի ուժգին հարվածով, երբ կկատարվեն կրճատումներ պետական և հանրային բոլոր ոլորտներում, ինչպես նոյեմբերի 1-ին ակնարկեց ՀՀ վարչապետի պաշտոնակատարը: «Հնարավոր է, որ իջեցված հարկի դրույքաչափերով հարկել բոլորին և հարկային եկամուտները եկամտային հարկից տեղափոխել մեկ այլ հարկի կիրառման դաշտ, օրինակ անուղղակի հարկերի դրույքաչափերի ավելացմամբ, ինչպես ոչ պաշտոնական կերպով դրվել է շրջանառության մեջ, ավելի կխորացնի սոցիալական անարդարությունը: Այսպիսի հարկային ռեգրեսիվ մոտեցումը բերելու է գնողունակության անկման, քանի որ ապրանքների գները արհեստական կարող են բարձրանալ և ցածր եկամուտ ունեցողների համար լինեն լրացուցիչ խնդիրներ: Պետք է հակառակն անել որդեգրելով մի սկզբունք, շատից՝ շատ, քչից՝ քիչ»,- ասում է Արմեն Գրիգորյանը:

Ընդհանուր առմամբ, իշխանությունները արդեն հայտարարել էին, որ 2019-ին աշխատավարձերի բարձրացում նույնպես չի սպասվում, նաև չկա որևէ երաշխիք, որ գնաճը նույն տեմպերով չի շարունակվի: Մյուս կողմից էլ՝ ձեռնարկությունների փակվելը և այդպիսով աշխատատեղերի կրճատումը խոսում են այն մասին, որ ոչ միայն թռիչքաձև, այլ առհասարակ տնտեսության զարգացման մասին մոտ ապագայում խոսք չի լինի, դրա փոխարեն կարող է աճել սոցիալական դժգոհությունը հասարակության շրջանում:

Աղբյուրը՝ FaceBlog