Լիդիանը հնարավորություն է ստացել իրականացնել ձմեռացման աշխատանքներ Ամուլսարում
Լիդիանը տեղեկացնում է, որ ժամանակավոր մուտքի հնարավորություն է ստացել Ամուլսարի ոսկու հանքավայրի տարածք՝ տեխնոլոգիական եւ շարժական սարքավորումները ձմեռային շրջանին նախապատրաստելու եւ կոնսերվացնելու համար: Այս աշխատանքներն իրականացվում են սարքավորումներին հասցվող վնասը նվազեցնելու եւ ծրագրի տարածք մշտական մուտք ապահովելուց հետո շինարարական, հանքարդյունաբերական ու շահագործման աշխատանքների վերսկսման արդյունավետությունն ապահովելու համար:
«Ապօրինի շրջափակումների պատճառով Լիդիանը 2018թ. հունիսի վերջից մուտք չունի ծրագրի տարածք՝ աշխատանքներ իրականացնելու համար: Մինչ մենք շարունակում ենք աշխատանքը կառավարության բոլոր օղակների հետ՝ ստեղծված իրավիճակի համար մշտական լուծում գտնելու ուղղությամբ, մենք նաեւ գնահատում ենք ընկերության ֆինանսական, ռազմավարական եւ իրավական այլընտրանքները: Այս ընթացքում կարեւոր է գույքը ձմեռային շրջանին նախապատրաստելը: Սա դրական քայլ է, մինչ մենք աշխատում ենք ծրագրի տարածք մշտական մուտք ապահովելու ուղղությամբ»,- ասել է Լիդիանի նախագահ եւ գլխավոր գործադիր տնօրեն Ժոաո Կարրելոն:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Բերնարդու Սիլվան «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ»