Նիկոլ, չփորձես մեզ հաթաթաներ տալ, քեզանից վախեցող չկա
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքի էջում տեղադրել է տեսանյութ՝ իրենց նախընտրական հավաքից մի հատված:
Տեսանյութում Աշոտյանի ելույթն է կուսակցականների առջեւ.
«Մարդ կա՝ պարբերաբար վատանում է, մատ է թափ տալիս մեզ վրա, հաթաթաներ է տալիս, արմատախիլ անելու կոչեր է անում: Հարգելիս, չփորձես վախեցնել հանրապետականներին, այս մարդիկ վախեցողներ չեն, մեր կուսակցությունը սովետական գուլագից չի վախեցել, մեր կուսակցությունն արցախյան ազատամարտի առաջին օրերից խրամատ փորելուց չի վախեցել, քեզանից էլ չի վախենա»,-ասում է Աշոտյանը:

















































