ՀՀ-ի և ՌԴ-ի համագործակցությունը ատոմային էներգետիկայի ոլորտում ռազմավարական նշանակություն ունի. ՌԴ դեսպան
Հայաստանի և Ռուսաստանի համագործակցությունը ատոմային էներգետիկայի ոլորտում ռազմավարական նշանակության է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը:
«Եթե խոսենք Մեծամորի ատոմակայանի աշխատանքի մասին, ապա նրա ներդրումն անգնահատելի է երկրի զարգացման իմաստով: Ապահովվում է աշխատանք: Ատոմակայանը մեծ ներդրում ունի այն հարցում, որ երկրի բնակչության համար տրվող էլեկտրաէներգիայի սակագինն ընդունելի լինի»,- ասաց Հայաստանում Ռուսաստանի դեսպանը:
Կոպիրկինը նշեց, որ իրականացվում է Մեծամորի ատոմակայանի աշխատանքի երկարաձգման աշխատանք: Ըստ դեսպանի՝ չի բացառվում, որ հետագայում խոսվի նաև ավելի շատ երկարաձգվելու մասին, որը տեղի կունենա անվտանգության և մի շարք այլ հարցեր քննարկելուց հետո:
«Ատոմային էներգետիկայի ոլորտում համագործակցությունը հեռանկարային է: Խոսվում է աշխատանքային խումբ ստեղծելու մասին, որը կուսումնասիրի հարցը: Այնպես որ ուզում եմ նշել, որ հարցը կարևոր է թե՛ Ռուսաստանի, թե՛ Հայաստանի իշխանությունների համար»,- ավելացրեց նա:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Բերնարդու Սիլվան «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ»