Հայաստանում ռեստորանները փակվելու շեմին են
Հայաստանի ռեստորանների միությունը հայտարարություն է տարածել, որով տեղեկացնում է, որ իրենք պատրաստ են մեկ օրով փակել իրենց դռները՝ ի նշան բողոքի։ Նշենք, որ նրանք տևական ժամանակ է, ինչ նամակներ են գրում վարչապետին, ՊԵԿ-ին, հայտարարություններ տարածում՝ դժգոհելով նոր հարկատեսակներից, որոնք դժվարությունների առաջ են կանգնեցրել նրանց՝ ազդելով գների բարձրացման վրա։
Բայց պատկան մարմինների հետ որևէ կոմպրոմիսի չեն կարողանում հանգել, քանի որ ՊԵԿ-ը մնում է անդրդվելի։ Նոյեմբերի 24-ին տեղի է ունեցել ռեստորանների միության նախաձեռնող խմբի հերթական հանդիպումը։ «Խումբը հերթական նամակը հղեց ՀՀ Վարչապետ պ-ն Նիկոլ Փաշինյանին, Ռեստորանների ներկայացուցիչները կայացրեցին ևս մեկ կարևոր որոշում` բոլոր ռեստորանները, նախնական զգուշացումով, մեկ օրով կփակեն իրենց դռները` ի նշան անհամաձայնության նոր հարկային համակարգի հետ»,-հայտարարել էին նրանք։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Բերնարդու Սիլվան «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ»