ՌԴ-ում վթարի ենթարկված հայ վարորդն անելանելի վիճակում է
Ռուսաստանում նոյեմբերի 11-ին վթարի ենթարկված հայ վարորդ Ֆելիքս Արամյանն անելանելի վիճակում է հայտնվել. իրավապահներն ասում են՝ իրավական որեւէ խնդիր չկա, բայց մեքենան արդեն 2 շաբաթ է՝ չեն վերադարձնում:
NEWS.am-ին Ֆելիքս Արամյանի եղբայրը՝ Գագիկը, պատմեց, որ դեպքը տեղի է ունեցել Վլադիկավկազ-Ռոստով մայրուղու վրա՝ Կարջին գյուղի տարածքում:
«Եղբայրս աշխատում է բեռնափոխադրող ընկերությունում, ԿԱՄԱԶ մակնիշի մեքենայով է եղել, երբ վթարը տեղի է ունեցել: Մյուս մեքենայի վարորդը տեղում մահացել է: Նա եղել է ոչ ադեկվատ, ամենայն հավանականությամբ, հարբած կամ թմրանյութի ազդեցության տակ: Իրավապահներն իմ եղբորն ասել են, որ որեւէ խնդիր չունի, ազատ է եւ կարող է հանգիստ վերադառնալ Հայաստան, մինչդեռ մեքենան չեն տալիս: Այն առանց որեւէ փաստաթղթավորման՝ ոստիկանները տարել են, եւ հիմա գտնվում է հատուկ պահպանվող տարածքում»,- պատմեց Գագիկը:
Ֆելիքս Արամյանին, եղբոր խոսքով, պետք է մեքենային վերադարձնեին դեպքից առավելագույնը 10 օր անց, սակայն, մինչեւ հիմա չեն վերադարձնում եւ որեւէ հիմնավոր պատճառ չեն ներկայացնում. «Եղբորս ասել են՝ հետաքննիչը պետք է նյութերը փոխանցի քննիչին, որ մեքենան վերադարձնի, իսկ դա տեւում է ամենաշատը 10 օր: Այսօր արդեն 14-րդ օրն է լրանում, բայց դեռ չեն վերադարձրել: Մենք մտավախություն ունենք, չենք հասկանում՝ ինչու են այդքան ձգձգում, հատկապես, որ իրավապահներն ասել են, որ որեւէ իրավական խնդիր չկա, որեւէ հարկադրանքի չի ենթարկվել»:
Լուրեր Հայաստանից - NEWS.am
Տպել
226
SHARES


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից