Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Քաղաքականություն

Սա թավշյա հեղափոխություն չէր, սա աթոռ փախցնոցի էր. Լևոն Շարաֆյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱՄՆ–ում բնակվող դերասան Լևոն Շարաֆյանը:


– Պարոն Շարաֆյան, ինչպե՞ս եք գնահատում հեղափոխությունից հետո Հայաստանում ստեղծված իրավիճակը։

– Ես բավական հեռացել եմ այդ ամենից և չեմ կարող գնահատական տալ, որովհետև իմ կարծիքը ժողովրդի կարծիքին չի համընկնի, ինձ կսարքեն ժողովրդի թշնամի։ Ես չեմ կարող կիսել ժողովրդի կարծիքը, որովհետև ես ունեմ իմ կարծիքը, որը չեմ ուզում բարձրաձայնել։ Հազար ու մի աղբ կթափեն իմ հասցեին, որը չեմ ուզում, թեև թքած ունեմ դրա վրա։ Ես վարվող կադրային քաղաքականությունը չեմ հասկանում, միգուցե ամբողջ ժողովուրդը ճիշտ է, ես սխալ եմ։

– Ամեն դեպքում, իշխանությունները բոլոր հայերին կոչ են անում վերադառնալ Հայաստան։

– Գանք Հայաստան, ի՞նչ անենք, գանք որպես գլխաքանա՞կ։ Ես Հայաստանում տուն-տեղ ունեի, ամեն ինչ ունեի, քանդվեցի, եկա Ամերիկա։ Հիմա էստեղ տուն-տեղ եմ ստեղծել, հիմա սա քանդեմ, գամ Հայաստան, նորից զրոյի՞ց սկսեմ։ Ես 72 տարեկան մարդ եմ, այդքան ժամանակ չունեմ, որ տուն-տունիկ խաղամ։

– Հիմա «Հայաստան» հիմնադրամը ԱՄՆ-ում «Հեռուստամարաթոն» է կազմակերպում։ Դուք մասնակցելո՞ւ եք։

– Ոչ, չեմ մասնակցելու։ Ես շատ եմ մասնակցել և խաբված եմ եղել։ Ես հետո հասկացել եմ, թե այդ հիմնադրամի փողերն ուր են գնացել։ Հիմա էլ չգիտեմ՝ ուր կգնան։ Ես նախկինում բոլոր մարաթոններին մասնակցել եմ, բայց վերջին 2-3-ին չեմ մասնակցել։

– Բայց հիմա ասում են, որ իրավիճակ է փոխվել, հաշվետվողականություն է լինելու։

– Իսկ ի՞նչն է փոխվել։ Հին իշխանությունները հեռացել են, իսկ ո՞վ է եկել տեղը։ Ես այսօր Արարատ Միրզոյանին լսեցի, մարիխուանայի գովքն է անում, որ մարիխուանան ավելի օգտակար է, քան խմիչքն ու ծխախոտը։ Ես ո՞նց հավատամ այդ մարդուն։ Ես տեսա, որ Մամիկոնյանի արձանի մոտ հոմոսեքսուալները պաչպչվում են։ Ի՞նչ եք ուզում սարքեք երկիրը՝ թմրամոլներ ու գոմիկնե՞ր։ Թե՞ ուզում եք ժողովրդին մարիխուանա ծխացնեք ու ինչ ուզեք՝ անեք գլխին։ Ես գրեցի, որ ծխում ես՝ ծխի, բայց ինչի՞ ես գովազդ անում։ Ես դա չեմ կարող ընդունել, ով ուզում է լինի, ուզում է՝ Փաշինյան լինի, ով ուզում է լինի։ Էդքան խոսեց, միտինգի ժամանակ հայտարարեց, որ «Մարտի 1»-ը բացահայտված է. ո՞ւր է, բեր կոխի աչքս։ Ինչո՞ւ ես խաբում ժողովրդին։ Դու ասում ես ժողովրդին այն, ինչ ժողովուրդն ուզում է լսել. դա էլ է զենք։ Հիմա ինչո՞ւ ես հավատամ, ո՞ւմ հավատամ։ Մարդիկ գնացել դրսում մի քանի կոպեկ փող են աշխատել, ասում է՝ եկամտահարկ պետք է մուծես։ Քամում են, ժողովրդից են տանում էդ փողը։ Ասում էր՝ հատ-հատ բերելու են գողացած միլիոնները մուծվելու են։ Ով եկավ, ամեն ինչ ջարդվեց միայն Մանվելի գլխին ու վերջացավ։ Բոլորին բռնեց, բաց թողեց։ Ռոբերտ Քոչարյանին կանչեցին, ոչ մի բան չկարողացան վրան հաստատել։ Եկել լոլո ես կարդում ժողովրդի գլխին, ինչո՞ւ ես սուտ խոսում։ Սա թավշյա հեղափոխություն չէր, սա աթոռ փախցնոցի էր։

– Մի խոսքով՝ Ձեր հիասթափությունը մեծ է։

– Ոչ միայն իմ։ Երբ մարդիկ սկսում են քիչ թե շատ մտածել, զգում են, որ սա ընդամենը փուչիկ է։ Ժողովրդի վիճակն ինչո՞վ է փոխվել։ Ապրում ենք երազանքներով։ Ինձ զանգում, ասում են՝ ինչո՞ւ չես գալիս, 30 տարի հետո լավ կլինի։ Ես էլ ասեցի՝ ես հո ագռավ չեմ, 30 տարի հետո 100 տարեկան եմ լինելու։ Ինձ պետք է, որ հիմա լավ լինի, բայց հիմա լավ չի լինի։ Ո՞ւմ հավատամ, մշակույթի նախարար այդ աղջկա՞ն հավատամ, որի միակ նորարարությունը «սելֆիի ժամ» կազմակերպելն էր քաղաքում։ Հիմա ի՞նչ սելֆիի ժամանակ է։ Եկել էր էստեղ, ես չեմ հանդիպել, բայց ես իրեն ահագին բաներ ունեմ ասելու։ Ի՞նչ հիմունքներով է նա դարձել մշակույթի նախարար։ Ասում է՝ մշակույթը ես եմ։ Ես ո՞նց լուրջ ընդունեմ այդ աղջկան։

– Դուք ակնկալիք չունե՞ք, որ խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանում կարող են լրջագույն փոփոխություններ լինել, որ ներդրումներ են լինելու, և երկիրը զարգանալու է։

– Լավ եք ասում՝ լինելու է, անելու ենք, կստացվի… Այո, կարող է լինել, բայց կոնկրետ հիմա ինչ վիճակ է։ Կսպասենք խորհրդարանական ընտրություններին, և եթե Նիկոլ Փաշինյանն իր կադրային քաղաքականությունը չփոխեց, ոչինչ չի լինի։ Ոչ մեկն իր տեղում չէ, այդ թվում՝ Սփյուռքի նախարարը։ Նախարար դառնալուց 15 օր հետո վազեցիր Լոս Անջելես։ Ինչի՞ ես Լոս Անջելես եկել, տղա ջան։ Մի հատ գնայիր Վրաստան, տեսնեիր՝ այնտեղ հայկական սփյուռքը ոնց է ապրում, գնայիր Ջավախք, գուցե այնտեղ գրենական պիտույքների կարիք կա, երեխաները բոբիկ են։ Փաշինյանը սրճարաններից երիտասարդներին նախարարի պորտֆելներ է տվել, հավաքել է շուրջը, ուրախանում է։ Չի կարելի այդպես։ Ես ՀՀԿ-ին դեմ եմ, բայց ՀՀԿ-ում էլ կան խելոք մարդիկ, բա ո՞նց կարելի է այդ մարդկանց չօգտագործել։ Թե չէ ջահելներին դրել է, ասում են՝ դե կսովորի։ Փորձադա՞շտ է, բա ժողովուրդը մեղք չի՞։ Արարատ Միրզոյանին դրել են փոխվարչապետ, ինքն ի՞նչ է արել, որտե՞ղ է երևացել, կամ էլ կնոջդ վարսավիրին բերել ես քեզ օգնակա՞ն։ Ասում են՝ Փաշինյանն ազնիվ է, չի գողանում։ Այո, ազնիվ է, չի գողանում, բայց ի՞նչ է անում։ Խաբում է ժողովրդին։ Ասում է՝ ժողովուրդ ջան, ոնց ասես, տենց կանեմ, կբերեմ երեք օրինակ, որը ընտրեք՝ դա կանենք, բա դու ի՞նչ անես։ Դա կառավարելու ձև՞ է։ Պարույր Սևակն ասել է՝ կարելի է սիրել ժողովրդին, բայց չի կարելի քծնել նրան։ Ամեն ինչ բարդում է ժողովրդի վրա, ասում է՝ դուք եք ղեկավարում, ինչպես ասեք, այնպես էլ կանեմ։ Բայց երբ որ մարդիկ հավաքվել էին կառավարության դիմաց, ուզում էին իրեն տեսնել, դուրս չեկավ։ Այսինքն՝ քեզ 10 հազարանոց զանգված է պետք, որ միկրոֆոնով ելո՞ւյթ ունենաս։ Ես հիմա այն տարիքում եմ, որ էյֆորիայի մեջ չեմ մտնում, ռացիոնալ եմ մտածում և ժողովրդին խնդրում եմ՝ մի րոպե գլուխներդ մտցրեք սառնարանի մեջ, սառեք և սառը սկսեք դատել։ Ասում են՝ Սերժը գնաց, Ռոբերտը գնաց, հեսա ՀՀԿ-ն էլ կգնա, ու մենք առոք-փառոք կապրենք։ Այդպիսի բան չի լինելու։ Ո՛չ Սերժն է աչքիս լույսը, ո՛չ Ռոբերտը, ոչ էլ առավել ևս՝ Լևոն Տեր-Պետրոսյանը։ «Մարտի 1»-ի գործով բոլորի անունը տալիս էր, բայց Լևոնի անունը չտվեց, որովհետև ինքն էլ էր ներկա այդ խառնաշփոթին։ Ես հիշում եմ Նիկոլի ելույթները, դրանք հակակառավարական ելույթներ էին։ Հետո Լևոնը փախավ գնաց տուն, ինքն էլ փախավ՝ չգիտեմ ուր գնաց։ Ժողովուրդը կատաղած մնաց անտեր։ Սկսեցին անվադողեր վառել, մեքենաներ շուռ տալ։ Ի՞նչ պետք է աներ կառավարությունը։ Ոստիկաններ են սպանել, էդ ոստիկաններին Ռոբե՞րտն է սպանել։

Մի խոսքով՝ ես շատ եմ ուզում, որ լավ լինի, ես չուզողների մեջ չեմ, բայց վրդովված եմ, որ չկա դեռ ոչ մի բան։ Տա Աստված, որ ամեն ինչ լավ լինի, թող ժողովուրդը լավ ապրի, թող կոռուպցիան լրիվ վերանա, Հայաստանը դրախտ լինի, թող չուզողը ես լինեմ։ Թող ինձ այդ ժամանակ ասեն՝ տեսա՞ր ինչ երկիր է։ Ես էլ կասեմ՝ կներեք, ես սխալ էի։