Հայտնի են Նիկոլ Փաշինյանի երթի պահանջները կառավարությունից
Կառավարությանը եւ «Իմ քայլին» մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ արդեն իսկ որոշված է, թե ինչ պահանջներ են ներկայացնելու կառավարությանը նոյեմբերի 24-ի երթի մասնակիցները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ:
Եւ այսպես, պահանջները հետեւյալներն են.
1. Կառավարությունից պահանջել բարելավել հարաբերությունները Հայաստանի ռազմավարական գործընկեր երկրների հետ
2. Կառավարությունից պահանջել անմիջապես բացել Լարսի ճանապարհը եւ վերջ տալ կիլոմետրանոց հերթերին
3. Կառավարությունից պահանջել կարգավորել հարաբերությունները ՀԱՊԿ անդամ պետությունների հետ
4. Կառավարությունից պահանջել անմիջապես բարելավել բանակում սննդի վիճակը
5. Կառավարությունից պահանջել նվազեցնել գազի եւ էլէներգիայի սակագինը
6. Կառավարությունից պահանջել վերջնականապես կարգավորել աղբահանության հարցը
7. Կառավարությունից պահանջել լուծել, քաղաքակիրթ ժողովուրդներին վայել ձեւերով լուծել արդեն ոհմակներով շրջող թափառող շների հարցը
8. Կառավարությունից պահանջել բարձրացնել ուսուցիչների աշխատավարձը
9. Կառավարությունից պահանջել վարչական ռեսուրսը չօգտագործել ընտրարշավի ժամանակ եւ արգելել մինչ ընտրարշավի սկիզբը քարոզարշավի որեւէ դրսեւորում
10. Կառավարությունից պահանջել վերջ տալ ատելության մթնոլորտի ձեւավորմանը
11. Կառավարությունից պահանջել սկսել տնտեսական բարեփոխումները եւ վերջ տալ դատարկ խոստումներ տալուն
12. Կառավարությունից պահանջել ընդունել նոր Ընտրական օրենսգիրք
Աննա Բաղդասարյան
Top-News.am

















































