Երկվորյակով հղի Ամալ Քլունին շարունակում է հիացնել անթերի ոճով (Լուսանկարներ)
Սովորաբար, հղի ժամանակ կանայք նախընտրում են ոճային և գերժամանակակից երևալու փոխարեն կրել նախևառաջ հարմար ու բնական գործվածքներից կարված հագուստ:
Սակայն ճաշակի և ոճի զգացողության առկայության դեպքում կարելի է հարմարավետությունն ու գեղեցիկ տեսքը համադրել՝ առաջացնելով շրջապատի հիացմունքը:
Ասվածը վերաբերում է հոլիվուդյան հայտնի դերասան Ջորջ Քլունիի կնոջը՝ միջազգային կարգի փաստաբան Ամալ Քլունիին, որը միշտ էլ աչքի է ընկել բարձր ճաշակով ու հայտնի բրենդների հանդեպ մեծ սիրով:
Երեսունիննամյա Քլունին գտնվում է հղիության 5-րդ ամսում: Երկվորյակների սպասող փաստաբանն ակտիվ զբաղվում է աշխատանքով ու ամուսնուն ուղեկցում տարբեր մշակութային միջոցառումների ժամանակ: Բոլոր առիթներին նրբակազմ սևահերը ներկայանում է իրեն բնորոշ գեղեցիկ ու խնամված տեսքով՝ սեփական փորձով ապացուցելով, որ հղիությունն ամենևին էլ չի պարտադրում հրաժարվել նորաձև զգեստապահարանից:
Եվ, ի վերջո, գեղեցիկ լինելը կնոջ ընտրությունն է, որը չի կարող պայմանավորված լինել կյանքի այս կամ այն փուլով:
Ստորև առաջարկում ենք դիտել The Daily Mail-ի պատրաստած ֆոտոշարքը.


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից