Քեզանով, քավոր ջան
,, Քեզանով, քավոր ջան ...,, :)
-------------------------------------
Էս մեր Նիկոլի կողմից վռազ-վռազ ժամանակավոր կառավարություն հավաքելը շատ նման էր մի անտեր-անգերդաստան տղայի մի օրվա մեջ հարսանիք անելուն : Հարսի շորը հարևան տատիկի շիֆաներկայից հանեցին, մի քիչ ,,պերեդելկա,, արին, ազապբաշու փողկապը ուրիշ մեկը տրամադրեց - իր բանակի քեֆից մնացած, ,,պասուդեղենը,, կողքի գեղերից բերին բարի մարդիկ - որը ճաքած, որը ծլեպ տված ( երկու իրար նման ափսե չկա ), նվագածուների գործն էլ մոտիկ դպրոցի աշակերտները գլուխ բերին տեղական ուժերով ( առանց նվագարանների իրենք նինրի են տալի, իրենք - պար գալի ): Դե ,,որբին խրատող,, հյուսիսային ձյաձյան էլ կենաց է ասում.,, Բախտավորվեք, շատ երեխաներ ունենաք...,, : Հարսն էլ ( սաստիկ ամոթխած ) էդ նաֆթալինահոտ քողի տակիցը շշնջում է .,, Քեզանով, քավոր ջան , քեզանով ...,, :
Վարդգես Դավթյանի ֆեյսբուքյան էջից

















































