Ինչի՞ վրա է Nissan-ի ձերբակալված ղեկավարը ծախսել ուրիշի փողերը
Կառլոս Գոնը հարկայինից «անօրինական» 5 միլիարդ իեն է թաքցրել:
Ճապոնիայում, նոյեմբերի 19-ին, խարդախության կասկածանքով ձերբակալված Nissan, Renault և Mitsubishi ավտոկոնցեռնների ղեկավար Կառլոս Գոնը Nissan-ի փողերն օգտագործել է արտերկրում էլիտային բնակարանի ձեռքբերման համար, հաղորդում է Nikkei Asian Review-ը:
Նշվում է, որ Գոնը 2010թ. Նիդերլանդներում վենչուրային ընկերություն է հիմնել, իբրև թե արտերկրում ներդրումներ իրականացնելու նպատակով: Ընկերության 6 միլիարդ իեն կապիտալն ամբողջությամբ տրամադրել է Nissan-ը:
Սակայն ընկերությունը ներդրումային գործունեությամբ չի զբաղվել, փոխարենը՝ շքեղ կացարաններ է գնել Ռիո դե Ժանեյրոյում և Բեյրութում: Նշվում է, որ Գոնն անփոխհատույց օգտվել է անշարժ գույքից: Ռիո դե Ժանեյրոյի և Բեյրութի հետ կապված է Գոնի մանկությունը, իսկ ահա Nissan-ը որևէ խոշոր գործարք կամ գործընկեր Բեյրութում չունի:
Պարբերականի տվյալներով, բնակարանի գնման, սպասարկման և արդիականացման վրա ծախսվել է 2 միլիարդ իեն, միևնույն ժամանակ Գոնը ընկերության հաշվին օգտվել է բնակարաններից՝ Փարիզում և Ամստերդամում:
Գոնը մեղադրվում է ֆինանսական օրենսդրության խախտման մեջ: Նա տարիներ շարունակ ընկերության դրամական մուտքերը պակաս է ցույց տվել և ծախսել սեփական կարիքների համար:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Բերնարդու Սիլվան «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ»