Աշխարհի ամենահարուստ մարդը կանխատեսել է Amazon-ի սնանկ դառնալը
Աշխարհի ամենահարուստ մարդը՝ Amazon ինտերնետ ընկերության հիմնադիր-ղեկավար Ջեֆ Բեզոսը, իր աշխատողների հետ հանդիպման ընթացքում ասել է, որ Amazon-ը մի օր սնանկ կդառնա:
Ինչպես նշում է The Guardian-ը, Բեզոսն ասել է, որ 1 տրն դոլար արժողությամբ Amazon-ը մի օր ստիպված կլինի դառնալ սեփական անկման ականատեսը:
«Amazon-ն այնքան մեծ չէ, որ անկում չապրի: Իրականում կանխատեսում եմ, որ մի օր այն սնանկ կդառնա: Եթե նայեք խոշոր ընկերություններին, ապա կտեսնեք, որ դրանք 30 կամ դրանից մի քիչ ավել կյանք ունեն: Գործը չի հասնում 100 կամ դրանից ավել տարվան»,-աշխատողներին ասել է գործարարը:
Այս համատեքստում Բեզոսը հիշատակել է Sears-ին, որը ժամանակին համարվում էր աշխարհում խոշորագույն ինտերնետ ընկերությունը, սակայն ստիպված է եղել հոկտեմբերին իրեն սնանկ ճանաչել՝ Amazon-ի հետ մրցակցությանը չդիմանալու պատճառով:
Amazon-ի «կյանքը» հնարավորինս երկարաձգելու նպատակով Բեզոսը խորհուրդ է տվել ավելի շատ կենտրոնանալ ոչ թե սեփական, այլ հաճախորդների ցանկությունների վրա:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Բերնարդու Սիլվան «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ»