Գործարար Արմեն Սարգսյանին պատկանող հոլդինգը և Rambler Group-ը 12 մլն դոլարի գործարք են կնքել
Ռուսական վիճակախաղի շուկայում մոնոպոլ S8 Capital հոլդինգը, որը պատկանում է հայազգի գործարար Արմեն Սարգսյանին, Rambler Group-ից գնում է Price.ru առաջին ինտերնետ-ծառայություններից մեկը:
Ինչպես հայտնում է Коммерсантъ-ը, գործարքի գումարը կազմում է 12 մլն դոլար: Գործարքի շրջանակներում ընդգրկվում են կայքը և տեխնոլոգիական հարթակը, իսկ գործարքից ստացված միջոցները կուղղվեն Rambler Group-ի զարգացմանը:
Rambler Group-ը պայամանավորվել է Price.ru-ի 100 տոկոս բաժնետոմսերի վաճառքի մասին: Գործարքի կողմերը չեն բացահայտում կնքված համաձայնագրի պայմանները:
Rambler Group-ի ղեկավար կոմիտեի անդամ Ռաֆայել Աբրահամյանի խոսքով՝ գործարքը շատ շահավետ է ընկերության համար, քանի որ տվյալ ակտիվը 2017-ից ի վեր անշահութաբեր էր համարվում:
S8 Capital-ը հանդիսանում է ռուսական Гослото, Русское лото և Спортлото պետական վիճակախաղերի օպերատորը:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Բերնարդու Սիլվան «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ»
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ