Ինչու է թանկանում դոլարը
Վերջին 1-2 շաբաթում ունենք խնդիր, այդ թվում դոլարի նկատմամբ դրամի արժեզրկման իմաստով: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 13-ին, ԱԺ-ում 2019 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ դիմելով ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանին ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը՝ հարց ուղղելու, թե ինչպես է կառավարությունը դիմագրավելու այդ միտումին, որը ըստ կանխատեսումների կարող է շարունակվել եւս կես տարի:
Ի պատասխան Ատոմ Ջանջուղազյանն ասաց, որ այդ հարցը քննարկել են նաեւ ԿԲ-ի հետ եւ կարող են արձանագրել, որ մտահոգվելու առիթ չունեն, որը կստիպի վերանայել իրենց կանխատեսումները. «Ձեր նշած վերջին շաբաթների զարգացումները գնահատվում է որպես օրինաչափ, ամեն ինչ գտնվում է վերահսկողության ներքո: բոլոր դեպքերում դա պետք է մեր ուշադրության կենտրոնում լինի, որովհետեւ այդ տատանումները կարող են ազդել ամեն ինչի վրա»:
Նրա խոսքով, փոխարժեքի տատանումների ռիսկը այնպիսին չէ, որ արժե այդ ուղղությամբ լրացուցիչ ջանքեր գործադրվեն:
Նշենք, որ ԿԲ-ի կողմից ներկայացվող փոխարժեքների համաձայն, դոլարը մոտենում է 489 դրամի սահմանագծին, այն նախօրեին արդեն հասել էր 288,5 դրամի: Մեկ ամիս առաջ դոլարի փոխարժեքը շուրջ 483 դրամ էր:
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Բերնարդու Սիլվան «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ»
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ