Ֆուտզալ ԵԱ. Հայաստանի ընտրանին ջախջախեց Էստոնիային
Լատվիայի Ելգավա քաղաքում ավարտվեց Ֆուտզալի Եվրոպայի 2018թ. առաջնության որակավորման փուլի C խմբի երկրորդ տուրի հանդիպումը Հայաստանի և Էստոնիայի ընտրանիների միջև:
Հայաստանի հավաքականը հաղթեց 5:1 հաշվով: Առաջին խաղակեսն ավարտվեց Հայաստանի հաղթանակով՝ 4:0: Ընտրանու կազմում գոլի հեղինակ դարձան Սարո Գալստյանը, Անդրանիկ Կարապետյանը, Սարգիս Նասիբյանը և Գարեգին Մաշումյանը:
Երկրորդ խաղակեսն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1: Երկրորդ կեսում աչքի ընկավ Սարո Մարդանյանը: Էստոնիայի ընտրանու կազմում գոլ խփեց Ռոբերտ Վեսկիմյաեն:
Այս հաղթանակից հետո Հայաստանի ընտրանին 6 միավորով վստահորեն գլխավորում է C խմբի աղյուսակի առաջին հորիզոնականը: Նրան հաջորդում է Լատվիայի ընտրանին (3), ով Երևանի ժամանակով 21:30-ին կմրցի Գերմանիայի հավաքականի հետ:

















































