Ինձ պատիվ չի բերում հիմա մեկ այլ կուսակցությունով մասնակցել ընտրություններին
ՀՀԿ–ից դուրս եկած պատգամավոր, նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսա Արթուր Գեւորգյանը որեւէ կուսակցության ցուցակով չի առաջադրվի առաջիկա խորհրդարանական ընտրություններին։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արթուր Գեւորգյանը՝ չցանկանալով նշել, թե, մասնավորապես, որ կուսակցությունից է առաջարկ ստացել ընդգրկվել իրենց ցուցակով։
«Ես չեմ առաջադրվելու իմ անձով, ես ընտրություններին չեմ մասնակցելու։ Չեմ կարծում, որ ինձ պատիվ է բերում հիմա մեկ այլ կուսակցությունով մասնակցել ընտրություններին, եթե ես դուրս եմ եկել Հանրապետականից, չի նշանակում, որ դա պայման է, որ ես պետք է անպայման մեկ այլ կուսակցության ցուցակով, կամ այլ կուսակցությունով առաջադրվեմ»,–ասաց պատգամավոր։

















































