Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Հայաստան

Եթե Ն. Փաշինյանը շարունակի դիրիժորել բանական խոսքն ու միտքը մերժող հրապարակի հո´ւ-հո´ւ-հո´ւ գը´մփ-ը ...

Անորոշ և մտահոգիչ է Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությունը և միջպետական հարաբերությունների ընդհանուր վիճակը մեր ռազմավարական դաշնակցի`ՌԴ-ի հետ: Այս մասին նշում է ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքական մեկնաբան Ռուբեն Հակոբյանն իր հոդվածի մեջ, որտեղ անդրադառնում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի այցին Հայաստան, ինչպես նաև ՀՀ իշխանությունների կողմից վարվող արտաքին քաղաքականությանը:

Հոդվածը ներկայացնում ենք ստորև.

«Թերևս, ներքաղաքական կյանքում իշխանությունների վարած սիրողական, իսկ հաճախ` բացահայտ կոպիտ սխալները հետագայում, հեղափոխական էյֆորիայից ձերբազատվելու դեպքում, կարող են և ուղղվել: Բայց արտաքին քաղաքական հարթակում որևէ սխալ կարող է որոշիչ, նույնիսկ` ճակատագրական լինել պետության համար:

Այս առումով, կարծում եմ, Հայաստանի արտաքին քաղաքականությունն այսօր բավականին անպաշտպան վիճակում դեգերում է տարածաշրջանի աշխարհաքաղաքական փոթորկվող ալիքների վրա: «Մեր արտաքին քաղաքականությունը հայամետ է»` իշխանությունների այս հայեցակարգ- եզրույթը, ըստ էության, ընդամենը հասարակության ազգային-պետական արժանապատվության բաց էմոցիան գողացող լոզունգ է:

Կարելի է ասել` վարվող քաղաքականությունը ոչ մի ՄԵՏ է, ավելին, վերջին զարգացումների խորապատկերին` նույնիսկ հայավնաս: Ջոն Բոլթոնի հետ հանդիպումից հետո զգացվեց, որ Ն. Փաշինյանը վախեցած է: Եվ այդ վախը շտապեց փոխանցել նաև հասարակությանը` ազդարարելով, որ հայ-իրանական սահմանը դե ֆակտո կարող է փակվել:

Այդ հանդիպմանը, ինչպես Ն.Փաշինյանը կասեր` ծուռ վզով կամ վախեցած չներկայանալու դեպքում, Բոլթոնի ակնկալիքներին ի պատասխան կարելի էր ընդամենը հայտարարել, որ մենք` ինքներս, Մինսկի խմբի ձևաչափով և համախոհությամբ կորոշենք, թե երբ և ինչպես անդրադառնալ արցախյան հիմնահարցին, իսկ ԱՄՆ նախագահի խորհրդականի ակնարկը` Իրանի հետ սահմանը փակելու մասին, ինչն այսօր մեզ համար կենսական տարածք է, նշանակում է հաշվի չառնել շրջափակման մեջ հայտնված Հայաստանի վիճակը և այդ քայլով գրեթե ամբողջությամբ բլոկադայի ենթարկել Հայաստանը:

Դա, թերևս, կլիներ այբբենական ճշմարտություններ բարձրաձայնող ինքնիշխան պետության ղեկավարի արժանապատիվ և դիվանագիտորեն անխոցելի պատասխանը: Որքան էլ հետագայում նախարարի պաշտոնակատար Զ. Մնացականյանը փորձեց զգուշորեն խմբագրել Ն. Փաշինյանին, բայց, ինչպես ասում են, ավետաբեր թռչունը արդեն թռել էր. տրամադրությունը` շոշափված էր, հանձնարարականը` տրված:

Շատ ավելի անորոշ և մտահոգիչ է Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությունը և միջպետական հարաբերությունների ընդհանուր վիճակը մեր ռազմավարական դաշնակցի` ՌԴ-ի հետ: Ակնհայտ է, որ ոչ միայն Կրեմլը, նաև ռուսական քաղաքական միտքն անթաքույց անվստահություն են հայտնում Ն.Փաշինյանի վարած քաղաքականությանը: ԵՎ դա հասկանալի է. բացահայտ հակառուս, ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի, ՄՄ-ի և, ընդհանրապես, հայ-ռուսական ցանկացած հարաբերություն Հայաստանի զարգացմանը խոչընդոտող որակող երեկվա ընդդիմադիրն իշխանության գալով միանգամից, հաշված օրերի ընթացքում արմատապես փոխում է իր մոտեցումները` առիթը բաց չթողնելով իր անվերապահ հիացմունքն արտահայտել այդ կառույցների ու հայ-ռուսական հարաբերությունների աննախադեպ ջերմության մասին:

Նույնիսկ Դուշանբեում վերջերս տեղի ունեցած ԵԱՏՄ-ի գագաթնաժողովից հետո, իր իսկ ձևակերպմամբ` շոկ է ապրել փակ նիստերում «բռնապետների»` այդ կառույցում քննարկվող ժողովրդավարական և առողջ դիսկուրսից: Հավատալ երեկվա ընդդիմադիրի նման արմատական կերպարանափոխությա՞նը, թե՞… Վերջերս մեր լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում ռուսական իշխանամետ քաղվերլուծաբաններից մեկն ուղղակի անհամոզիչ ու անվստահելի է որակել Ն. Փաշինյանի քաղաքական կեցվածքը ՌԴ-ի նկատմամբ: Մտահոգիչ համարելով հայ-ռուսական հարաբերությունների ներկա վիճակը` ծիծաղելի է համարել Ն. Փաշինյանի կողմից Վ.Պուտինի հետ յուրաքանչյուր հանդիպումից հետո անձամբ Ռուսաստանի նախագահի հասցեին բացառիկ ջերմ և ընկերական հարաբերությունների մասին շարունակաբար ձոնվող դիֆերամբները:

Իսկ այս ընթացքում Ադրբեջանը ՌԴ-ի հետ հարաբերություններում բավականին լուրջ և փաստաթղթավորված հաջողություններ է գրանցել: Վերջին ավելի քան երկու տասնամյակների ընթացքում ռուս-ադրբեջանական հարաբերությունները երբեք այնքան ջերմ, փոխշահավետ ու ռազմավարական գործընկերության տիրույթում չեն եղել, ինչպիսին այսօր է: Վերջերս նրանց միջև ստորագրած 15 միջպետական պայմանագրերը, իսկ, որ ՌԴ-ի համար առավել կարևոր է` Կասպից ծովի կարգավիճակի մասին համաձայնագիրն այդ հարաբերությունների բարձր մակարդակի փաստական վկայությունն են: Ի դեպ, այդ համաձայնագրի ստորագրմանը շուրջ 25 տարի շարունակ ընդդիմանում էր հատկապես Ադրբեջանը. ռուսական կողմի պահանջն իմպերատիվ էր` բացառել Կասպից ծովում երրորդ պետության ռազմական ներկայությունը, ինչը, ակնհայտորեն, հատկապես Ադրբեջանի դաշնակիցների սրտով չէր:

Ի վերջո` համաձայնությունը կայացվեց… Ի՞նչ փոխվեց այս ընթացքում կամ, ավելի ստույգ` ի՞նչ գին պետք է վճարի ռուսական կողմը Ադրբեջանին, որտե՞ղ այն պետք է փնտրել… Չմոռանանք նաև, որ ՌԴ-ն, Ղազախստանի և Բելառուսի հետ միասին աշխատում են, որպեսզի օր առաջ Ադրբեջանը որևէ կարգավիճակով մաս կազմի ՀԱՊԿ-ին: Իսկ առայժմ մենք, մեր իսկ դուխով կեցվածքի շնորհիվ, ստվերելով այդ կարևորագույն կառույցի հեղինակությունը, խնդրահարույց դարձրինք ՀԱՊԿ-ի գործող կանոնադրությամբ այդ կառույցը ղեկավարելու մեր պետության իրավունքը:

Վերջապես, պետք է վերջ տալ միջազգային ամբիոններում Ն. Մանդելային ցիտելով և Վ.Պուտինին անպատասխան հաճոյախոսելով դեգերել արտաքին քաղաքական հարթակներում` առանց ժամանակի մարտահրավերներին դիմակայող հստակ մշակված հայեցակարգի: Եվ դա այն դեպքում, երբ ակնհայտ տեսանելի են Հայաստանին նետված մարտահրավերներն ու դրանց վտանգավորության սահմանը: Այսօր արդե´ն ուշացել ենք: Եվ եթե իշխանության փաստացի միակ կրողը` Ն.Փաշինյանը, շարունակի դիրիժորել բանական խոսքն ու միտքը մերժող հրապարակի հո´ւ-հո´ւ-հո´ւ գը´մփ-ը, շարունակի սևեռված օգտագործել նախկինների նկատմամբ եղած ատելության ռեսուրսը` սեփական իշխանությունը առավել ամրապնդելու նպատակով, վաղը կարող է շատ ավելի ուշ լինել…

Եվ այնժամ, արդեն նախադեպով` ինչ-որ մեկը կարող է ճիշտ լինել, Նիկոլը` սխալ…»: