Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Հայաստան

Ո՞վ էր Սիլվա Համբարձումյանը մինչեւ հեղափոխությունը եւ ինչ դեր է ստանձնել հեղափոխությունից հետո

Վերջին օրերին միլիոնավոր դոլարների կաշառքի գործերի մասին սկանդալային հայտարարություններ անող գործարար Սիլվա Համբարձումյանի մասին հայտարարությամբ է հանդես եկել Արաքս Դիլանյանի պաշտպանը, հաղորդում է Hetq.am-ը:

Նշենք, որ Սիլվա Համբարձումյանը հայտարարել էր, որ 14 մլն դոլարի կաշառքը 2008-ի փետրվարի 2-ին փոխանցել է Արաքս Դիլանյանի հաշվեհամարին:


Ստորեւ ներկայացնում ենք պաշտպանի ներկայացրած տեսքստը.

«ՄԱՍ I

Արդեն մի քանի ամիս է, ինչ ԶԼՄ-ներով, գրեթե ամենօրյա ռեժիմով՝ գովազդային հոլովակի նման, տարածվում է Սիլվա Համբարձումյանի միեւնույն բովանդակությամբ, վաղուց արդեն ձանձրալի դարձած հայտարարությունը:

Սիլվա Համբարձումյանի անձին եւ նրա հայտարարությանն անդրադառնալու առիթ է հանդիսանում, վերջինս ենթադրյալ տնտեսական գործունեության անբաժանելի մաս կազմող կոռուպցիոն գործերից մեկով ակամա մեղադրյալի կարգավիճակ ստացած եւ արդարացված տիկին Դիլանյանի անունը շահարկելը եւ Ս. Համբարձումյանի հայտարարությունն այն մասին, որ տիկին Դիլանյանը Ս. Համբարձումյանի հետ կապված քրեական գործով, իբր, «սուտ ցուցմունք» է տվել:

Ինքներդ պարզեք, թե որտեղ է սուտը եւ որտեղ է ճշմարտությունը:

Ս. Համբարձումյանի հետ որեւէ առնչություն չունեցող, շուրջ 25 տարի Արաբական Միացյալ էմիրություններում բնակվող տիկին Դիլանյանը ընտանիք ունի, մտերիմներ եւ, ինչպես սփյուռքում բնակվող այլ հայեր, ամեն օր հետեւում են հայաստանյան նորություններին, ուրախանում ձեռքբերումներով, բայց միեւնույն ժամանակ վրդովվում եւ տարակուսում են, որ՝ ԱՄէ-ում հարուցված խարդախության (իրենց բառերով՝ 40 մլն ԱՄՆ դոլար քցելու) գործով հետախուզվող Սիլվա Համբարձումյանը, «թավշյա հեղափոխության ծիծեռնակի» դերը ստանձնած, ամեն օր, անմեղ հայացքով «ավետում» է իր կոռուպցիոն գործարքների մասին, իրեն իրավունք է վերապահում Հայաստանի տնտեսական զարգացման հետ կապված ուղերձներ հղել նոր կառավարությանը եւ գնահատականներ տալ պարոն Փաշինյանի կողմից կատարվող այս կամ այն նշանակումներին, եւ չկա մեկը, որ այդ տիկնոջն իր տեղը ցույց տա:

Որպես տիկին Դիլանյանի ներկայացուցիչ՝ նրա խնդրանքով կներկայացնեմ փաստեր, որոնք լույս կսփռեն Ս. Համբարձումյանի հայտարարության եւ նրա գործունեության վրա:

Անկեղծ ասած, ինձ համար էլ, որպես թավշյա հեղափոխության մասնակցի, հասկանալի, սակայն անընդունելի է Սիլվա Համբարձումյանի այդ ակտիվությունը: Հասկանալի է այնքանով, որ նա ամռանը հայտարարեց, որ ցանկանում է ՔՊ-ին անդամակցել, քաղաքականության մեջ մտնել, սակայն ինքն էլ գիտի, որ դա անհեթեթություն է: Իսկ անընդունելի է այնքանով, որ Ս. Համբարձումյանի հետ բացառապես սկանդալին դեպքեր են կապված եւ իմ ունեցած տեղեկություններով, նա ոչ´ հեղափոխության, ոչ´ Հայաստանի տնտեսության զարգացման հետ որեւէ առնչություն չունի, մասնավորապես դրական դերակատարում չունի:

Անդրադառնամ Ս. Համբարձումյանի հայտարարություններին:

Այնքան կարեւոր չէ, թե ինչ է ասվում, որքան` թե ով է ասում

Նախ Սիլվա Համբարձումյանի կողմից հիշատակվող քրեական գործով միակ անարժահավատ ցուցմունք տվող անձը հենց Ս. Համբարձումյանն է, մասնավորապես, «Ա. Դիլանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու՝ Սուրեն Միքայելի Ավագյանի,… Սիլվա Համբարձումյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու եւ քրեական գործով վարույթը կարճելու մասին» քննիչի 06.02.2017թ. որոշմամբ արձանագրված է, որ՝ «Ս. Համբարձումյանը ողջ նախաքննության ընթացքում տվել է հակասական ցուցմունքներ ունեցած պայմանավորվածության, կաշառքի դիմաց ձեռք բերված ուսումնասիրության հատուկ լիցենզիաների քանակի, դրանք ձեռք բերելու հերթականության, կոնկրետ ընկերությանը պատկանելու աճուրդների մասնակցության եւ այլ հանգամանքների վերաբերյալ», «…ընդամենը մի քանի տասնյակ միլիոն ՀՀ դրամ արժողությամբ հանքերեւակման լիցենզիաների համար ավելի քան 17 մլն ԱՄՆ դոլար ծախսելը անտրամաբանական է»:

Այո, «կաշառքի գործ»-ը ավելի քան 17 մլն ԱՄՆ դոլար կաշառք տալու մասին է, ոչ թե՝ 8 կամ 14 մլն ԱՄՆ դոլարի մասին: Հավանաբար Ս. Համբարձումյանն այս մասին «մոռացել» է:

Ընդհանրապես այդ գործի սցենարում, մասնավորապես՝ Ս. Համբարձումյանի ցուցմունքներում կարմիր թելով անցում է նոր ժամանակների թեւավոր խոսքերը՝ «հիշեցի», վերհիշեցի «կամավոր, օրենքի տառին համապատասխան»:

Այսպես, Ս. Համբարձումյանի կողմից նշված «կաշառքի գործով», ըստ Ս. Համբարձումյանի, նախ «դեպքից» 7 տարի 7 ամիս անց «հիշել» է 8 մլն ԱՄՆ դոլար կաշառք տալու մասին եւ 2015թ. սեպտեմբերի 02-ին, «կամավոր», 8 մլն ԱՄՆ դոլար կաշառք տալու մասին «օրենքի տառին համապատասխան» հաղորդում է ներկայացրել կոռուպցիոն համակարգին սպասարկող մարմնին՝ ոստիկանությանը: Որպես կանոն, քրեական գործի հարուցումը պետք է մերժվեր:

 

Սակայն ինքներդ կհամոզվեք, որ Ս. Համբարձումյանի բոլոր գործողությունները նախօրոք մանրամասն ծրագրավորված են եւ համաձայնեցված են՝ սցենարը հաստատված է, դա կոռումպացված համակարգում կանոն է յուրայինների համար: Ս. Համբարձումյանը հենց երեկ էլ իր ասուլիսում հայտարարել է, որ 1990-ական թվականներից այդ համակարգում իրեն լավ է զգացել:

Այսպիսով, հարուցվում է քրեական գործ եւ քննության 8-րդ ամսում Ս. Համբարձումյանը «հիշել» է, որ նույն հարցով նույն անձին եւս 6 մլն ԱՄՆ դոլար կաշառք է տվել:

Մեկ տարի քննություն է իրականացվում, եւ հանկարծ Ս. Համբարձումյանը «հիշում» է, որ այդ հարցով եւս 1 մլրդ ՀՀ դրամ կաշառք է տվել:

Վերջին ժամանակների ժանրերից քաջատեղյակ ենք, որ «հիշելու»-ն ինչ-որ ցնցող դեպք պետք է նախորդած լիներ, ասենք՝ «ԱԱԾ-ն շնորհքով ներխուժի», բայց այդ ժամանակ ԱԱԾ-ն այլ գործառույթներով էր զբաղված: Տվյալ դեպքում՝ 40 մլն ԱՄՆ դոլարի խարդախության փաստով ՄԱԷ-ում (Էմիրաթներում) քրեական գործի հարուցումն է առիթ հանդիսացել, որ Ս. Համբարձումյանը «հիշի» եւ դիմի ՀՀ իրավապահներին, նրանք էլ քրեական գործ հարուցեն, որպեսզի նախ ցույց տան, որ Ս. Համբարձումյանը կարծես այդ գործով տուժող է, բացի այդ՝ Ս. Համբարձումյանի հետ միասին փորձեն «հիշելով» ծախսերի հաշվարկները նկարեն, որ Ս. Համբարձումյանը ՄԱԷ-ի իրավապահների մոտ չշփոթվի, բայց 40 մլն ԱՄՆ դոլարի չափով կաշառքի մասին արձանագրելը չափից ավելի անհավանական կլիներ, քանի որ այլ հանգամանքներ կան: Այդ իսկ պատճառով գործը սկսվեց 8 մլն ԱՄՆ դոլարից:

Այդ քրեական գործը կարճվեց 06.02.2017թ.-ին, սակայն Ս. Համբարձումյանի 40 մլն ԱՄՆ դոլարի հաշվարկը կասեցված մնաց եւ միայն վերջերս, Մարտի 1-ի գործով, կարծես վերջնահաշվարկ իրականացվեց: Մասնավորապես, եթե շրջանառվող լուրերը, այդ թվում՝ Ս. Համբարձումյանի հայտարարությունները, հավաստի են, ապա՝ մոտ մեկ ամիս առաջ, մեկ այլ քրեական գործով (Մարտի 1-ի գործով) տված ցուցմունքով, կարծես, Ս. Համբարձումյանի 40 մլն ԱՄՆ դոլարի հաշվարկը ավարտին հասցվեց, ամբողջական տեղեկատվությունը ներկայացվեց ՀՔԾ-ին եւ մեր հանրությանը: Այսինքն գալիս ենք մինչհեղափոխական ժամանակների անբեկանելի այն ճշմարտությանը, որ՝ «թղթերով ամեն ինչ ճիշտ է», այն է՝ Ս.Համբարձումյանի ցուցմունքներով, 40 մլն ԱՄՆ դոլարի հարցը Հայաստանում փակված է, բայց ՄԱԷ-ում հարուցված 40 մլն ԱՄՆ դոլարի գործը փակված չէ, քանի որ այնտեղ խաղի ավելի պարզ կանոններ են գործում՝ պետք է վերադարձնեն այդ գումարները եւ վերջ:

Իսկ ի՞նչ 40 մլն ԱՄՆ դոլարի մասին է խոսքը, դա ինչ կապ ու՞նի Ս. Համբարձումյանի հայտարարությունների, «կաշառքի գործի» հետ, արդյոք իրականում դա «կաշառքի գործ» է, թե՝ «կաշառքի գործ»-ի շղարշով քողարկված «խարդախության գործ»:

Այս պատմություն մութ կողմը հենց այդ 40 մլն ԱՄՆ դոլարի գործարքն է եւ դրանից ձերբազատվելու համար պետք է ապացուցվի, որ Ս. Համբարձումյանն ի սկզբանե այդ գումարները հափշտակելու նպատակ չի ունեցել, այդ գումարները կաշառք է տվել եւ/կամ պարտքով է տվել, ու չեն վերադարձրել եւ այլն, մի խոսքով այնպես է ստացվել, որ Ս. Համբարձումյանը բարի, գործարար նպատակներ է ունեցել, բայց ստացվել է այնպես, ինչպես որ ստացվել է, մի խոսքով՝ հետ վերադարձնելու գումար չկա:

40 մլն ԱՄՆ դոլարն (մոտ 146.480.000 ՄԱԷ դիրխամ) այն գումարն է, որի դիմաց ոմն շեյխի կամ նրան պատկանող «ՌԱԿ ՄԻՆԵՐԱԼԶ ԸՆԴ ՄԵԹԱԼԶ» ընկերությանը 2008թ.-ին Ս. Համբարձումյանն օտարել է «Թի ԷՍ ԷՍ ՍԻ ԱՐՄԵՆԻԱ» ընկերության բաժնեմասերը, իսկ ընկերության ակտիվները, այն է՝ բաժնեմասերի արժեքը, ըստ «կաշառքի գործ»-ով նյութերի կազմել է ընդամենը մի քանի տասնյակ միլիոն ՀՀ դրամ, ասենք, կլորացված՝ 100.000.000 ՀՀ դրամ:

Այդ 100.000.000 ՀՀ դրամը, ոչ թե հանքերի շահագործման թույլտվության վճարն է, այլ՝ ՀՀ բնապահպանության նախարարության կողմից տրված հանքերեւակման (ուսումնասիրության) թույլտվության համար վճարված գումարների, դրանց ձեռքբերման հետ կապված բոլոր ծախսերի հանրագումարն է:

Ս. Համբարձումյանը պնդում է, որ հենց այդ թույլտվության համար ավելի քան 17 մլն ԱՄՆ դոլար կաշառք է տվել ՀՀ բնապահպանության նախարարին, ինչն, իրոք, անտրամաբանական է, քանի որ՝ ուսումնասիրության թույլտվությունը ընկերության համար ընդամենը նորանոր ծախսեր կատարելու մի անկանխատեսելի գործընթացի սկիզբն է: Մասնավորապես, ուսումնասիրություններն իրականացնելու կապակցությամբ ընկերությունը պետք է վարձակալության իրավունքով տիրապետի մոտ 13500 հա տարածք, որի դիմաց տարեկան մոտ 50.000.000 դրամ վարձավճար պետք է վճարի: Այնուհետեւ, պետք է խոշոր գումարներ ծախսվի պաշարներ հայտնաբերելու եւ հաստատելու ուղղությամբ, եթե՝ առկա լինեն: Այդ ամենից հետո միայն ընկերությունը պետք է մասնակցի հանքերի շահագործման թույլտվության մրցույթին՝ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունում եւ եթե հաղթի, ապա կստանա հանքերի շահագործման թույլտվություն:

Հարց է ծագում, եթե հանքերեւակման համար ավելի քան 17 մլն ԱՄՆ դոլար կաշառք է տվել, իսկ հանքերի շահագործման թույլտվության համար որքան կաշառք պետք է տար, չէ որ իրական նպատակը՝ հանքի շահագործումն է, ոչ թե իր միջոցների հաշվին ուսումնասիրություն իրականացնելը, որի արդյունքում կարող էր պարզվել, որեւէ պաշար կամ բավարար պաշարներ չկան, եւ ծախսված գումար կհամարվեին, որպես վնաս:

Այսինքն՝ ուսումնասիրության թույլտվության համար ավելի քան 17 մլն ԱՄՆ դոլար կաշառք պահանջելու եւ/կամ տալու հարցում բացակայում է տրամաբանությունը:

Այսինքն՝ Ս. Համբարձումյանը 40 մլն ԱՄն դոլար ստացել է հանքերի շահագործման դիմաց, սակայն գործարքով տրամադրել ընդամենը՝ հանքերեւակման (ուսումնասիրության) թույլտվությունը եւ բարի մաղթանքներ, տարիներ շարունակ գնորդներին խոստումներ է հրամցրել, եւ ի վերջո մի օր այդ փուչիկը պայթել է: Սա գործարարի վարքագիծ չէ:

Վերը ներկայացված պայմաններում էլ տեղի է ունեցել առեղծվածային գործարքը՝ 100.000.000 դրամ պայմանական արժեքով բաժնեմասերն Ս. Համբարձումյանն օտարել է 146.480.000 դիրխամին համարժեք 40 մլն ԱՄՆ դոլարով: Եթե դրամն ու դիրխամը համարժեք դրամական միավորներ լինեին կամ Ս. Համբարձումյանն իր ծախսերը սխալմամբ դրամի փոխարեն դիրխամով ներկայացրած լիներ գնորդին, ապա ինչ-որ տեղ տրամաբանություն կլիներ, որ ինքնարժեքից 50% ավել արժեքով գործարք է տեղի ունեցել:

Վստահ եմ, որ հարցը շփոթության եւ/կամ հաշվարկների մեջ չէ, իսկ այդ գործարքի առեղծվածի պատասխանը պետք է տա Ս. Համբարձումյանը, ով լռում է այդ գործարքի մասին:

Ի դեպ ավելի քան 17 մլն ԱՄՆ դոլար «կաշառքի գործ»-ի շրջանակներում, ձեռքի հետ, Ս. Համբարձումյանը ցուցմունք է տվել նաեւ այն մասին, որ այդ գործի հետ առնչվող Ս. Ավագյանը, իբր, ամսական 5%-ով 50.000 $ է իրեն տվել, չմոռանալով նշել, որ տոկոսն ու գումարը վերադարձրել է, սակայն այդպիսով կասկածի տակ է դրել իր մուլտիմիլիոնատեր լինելու եւ մեծահարուստներով շրջապատված լինելու հանգամանքը, ինչպես նաեւ՝ միլիոնավոր դոլարներ ունենալու եւ կաշառք տալու հանգամանքը:

ՄԱՍ II

Ս. Համբարձումյանը հայտարարությունն այն մասին, որ՝

ինքը, որպես կաշառքի գումար 8 մլն ԱՄՆ դոլար է փոխանցել տիկին Դիլանյանի հաշվեհամարին, այդ փոխանցման փաստաթղթի լուսապատճենն է իր մոտ, բնօրինակը կստանա ու կներկայացնի՝ ուղղակի անհեթեթություն է: Մասնավորապես,
ա/ նախ Ս. Համբարձումյանը նման գումար չի ունեցել, եթե ունեցել է, ապա գոնե իր բանկային հաշվից քաղվածք թող ներկայացնի 8 մլն ԱՄՆ դոլար գումարի առկայության մասին.

բ/ Ս. Համբարձումյանը տիկին Դիլանյանին նման գումար չի փոխանցել.

գ/ Ս. Համբարձումյանը 2008թ. փետրվարի սկզբին գտնվել է Հայաստանում եւ եթե անգամ կանխիկ ունեցել է 8 մլն ԱՄՆ դոլար եւ դա պետք է, որպես կաշառք փոխանցվեր հայաստանում գտնվող իր նշած անձին, ապա ինչ տրամաբանությամբ է այդ գումարը փոխանցվել ԱՄԷ, այնուհետեւ փոխանցվել կամ բերվել Հայաստան, ինչու այդ գումարը իր ցուցմունքներում նշված մնացած 6 մլն ԱՄՆ դոլարի եւ 1 մլրդ դրամի նման առձեռն չի տրվել Հայաստանում: Որտեղ է տրամաբանությունը:

«Կաշառքի գործի» վարույթը կասեցվել է երկու անգամ եւ ինքն անտեղյակ է եղել այդ մասին, «կաշառքի գործ»-ով քննիչը փոխվել է:
Բացահայտ սուտ է: Մասնավորապես,

ա/ նախ այդ գործով քննիչը մշտապես եղել է իր կողմից նշված Դ. Կոստանդյանը, ով 3 անգամ գործն իր վարույթ է ընդունել եւ քննություն իրականացրել:

բ/ Այդ գործով քննիչի 06.02.2017թ. որոշմամբ գործի վարույթը ոչ թե կասեցվել է, ինչպես ինքն է սովորաբար ներկայացնում, այլ՝ կարճվել է, ինչի մասին իր հարցազրույցներից մեկում ուղղակի հայտնեց, բայց երեւի թե այդպիսով շեղվեց իր սովորական տեքստից:

Ս. Համբարձումյանը ներկայացնում է, որ գործն, իբր, կասեցված է, որպեսզի տպավորություն ստեղծի, որ երբեւէ գործի ավարտ՝ կարճման որոշում չի եղել, դրա մասին տեղյակ չէ:

Ս.Համբարձումյանը տիրապետում է գործի կասեցման եւ կարճման առանձնահատկություններին: Մասնավորապես, Ս.Համբարձումյանը ՀՀ գլխավոր դատախազին բողոք է ներկայացրել գործի վարույթը կարճելու մասին քննիչի 06.02.2017թ. որոշման դեմ: Այդ բողոքը մերժվել է: Ս. Համբարձումյանը դատական պաշտպանության իրավունքից չի օգտվել՝ դատարան բողոք չի ներկայացրել:

գ/ 28.11.2017 թ. ՀՀ գլխավոր դատախազությանում որոշում է կայացվել նոր երեւան եկած հանգամանքների հետեւանքով վարույթ հարուցելու մասին՝ այն հիմնավորմամբ, որ ստացվել են նախաքննության ընթացքում քննիչի կողմից ՄԱԷ-ի իշխանություններին կատարված հարցման պատասխանները: ՀՔԾ-ում ավագ քննիչ Դ. Կոստանդյանը կրկին քննություն է իրականացրել եւ հարցաքննվել են Վ.Մարտիրոսյանը, Գ.Կարապետյանը եւ այլն:

Հարկ է արձանագրել, որ քրեական գործը հարուցվել, շուրջ մեկուկես տարի բազմակողմանի քննություն է իրականացվել, վարույթը կարճվել, այնուհետեւ նաեւ վերաբացվել, այսպես ասած՝ հանրապետական կուսակցության իշխանության օրոք: Սա խոսուն փաստ է այն մասին, որ նախկին իշխանությունները Ս. Համբարձումյանին, որպես յուրայինի, ամեն հնարավորություն տվել են, անգամ՝ օրենքի խախտմամբ:

Ի վերջո եւս 4 ամիս տեւած քննությունից հետո 14.03.2018թ.-ին դատախազի կողմից որոշում է կայացվել նոր երեւան եկած հանգամանքներով հարուցված վարույթը կարճելու մասին, այն հիմնավորմամբ, որ՝ նոր երեւան եկած հանգամանքների հետեւանքով հարուցված վարույթի շրջանակներում կատարված հնարավոր քննչական եւ դատավարական գործողությունների արդյունքում վարույթը կարճելու 06.02.2017թ. որոշումը վերայանայելու հիմքեր չեն հայտնաբերվել:

դ/ Այդ որոշումից 2 ամիս անց, անհայտ հանգամանքներում, Ս.Համբարձումյանը 17.05.2018թ. ձեռք է բերում նոր երեւան եկած հանգամանքների հետեւանքով հարուցված վարույթի կարճման մասին 14.03.2018թ. որոշումը եւ «զարմանալի արագությամբ»՝ 18.05.2018թ. օրվա առաջին կեսին անձամբ բողոք է ներկայացնում ՀՀ գլխավոր դատախազին՝ 14.03.2018թ. կարճման որոշումը եւ 06.02.2017թ. կարճման որոշումը վերացնելու պահանջներով: Արդյունքում՝ ՀԿԳ քննության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչության պետ Վ.Մուրադյանը 23.05.2018թ. որոշմամբ վերացվել է 14.03.2018թ. որոշումը, իսկ ՀՀ գլխավոր դատախազի 07.06.2018թ. որոշմամբ վերացվում է 06.02.2017թ. կարճման որոշումը:

Այս ամենի՝ գործը երրորդ անգամ քննելու մասին, այդ գործով մեղադրյալի կարգավիճակ ունեցած միակ անձը՝ տիկին Դիլանյանը, տեղեկանում է Ս. Համբարձումյանի հայտարարություններից:

Սա էլ մի առեղծված է, քանի որ տիկին Դիլանյանը քրեական գործը կարճելու 06.02.2017թ. որոշումից հետո, ՀՀ գլխավոր դատախազի կողմից 6 ամսյա ժամկետում այդ որոշումը վերացնելու ժամկետից 4 ամիս անց է Հայաստանից մեկնել՝ 2017թ. հոկտեմբերի 20-ին, համոզված լինելով, որ ՀՀ օրենքների իմաստով, գործը չի վերաբացվի, այլեւս իր ներկայության անհրաժեշտությունը չկա: Սակայն դրանից հետո դատավարական գործողություններ են իրականացվում, որի կենտրոնում վկա Ս.Համբարձումյանն է, ում առաջին իսկ պահանջով որոշումներ են տրամադրում, սակայն երբ տիկին Դիլանյանի պաշտպաններ են քննիչից ու դատախազից պահանջում համապատասխան որոշումները՝ դրանք բողոքարկելու համար, ապա նրանք հրաժարվում են տրամադրել, պատճառաբանելով, որ՝ դրանց վրա տարածվում է նախաքննության գաղտնիքի իրավակարգավորումները:

Ինչ է ստացվում՝ Ս. Համբարձումյանի նկատմամբ կիրառելի չեն նախաքննության գաղտնիքի իրավակարգավորումները, իսկ արդարացվածի վրա կիրառելի են: Ո՞վ է Ս. Համբարձումյանը:

«Կաշառքի գործով» քննությունը մոտ է ավարտին:
Որտեղից Ս.Համբարձումյանին այս տեղեկատվությունը: Իրականում Ս. Համբարձումյանի այս հայտարարությունն էլ է քողարկված կեղծիքով, իրականությանը չի համապատասխանում, ավելի քան 4 ամիս քննություն չի իրականացվում:

Այսպես, Ս. Համբարձումյանը տեղյակ է, որ այդ գործով քննություն չի իրականացվում, քանի որ՝ Վ.Մուրադյանի 23.05.2018թ. որոշման եւ ՀՀ գլխավոր դատախազի 07.06.2018թ. որոշման դեմ տիկին Դիլանյանի անունից դատարան բողոք է ներկայացվել: Առաջին ատյանի դատարանը մեր բողոքը բավարարել է՝ փաստելով, որ այդ որոշումներով խախտվել են տիկին Դիլանյանի իրավունքները: Դատախազը վերաքննիչ բողոք է ներկայացրել: Իսկ վերաքննիչ դատարանում դատավորի այն հարցին, թե ինչ ունի ասելու, Ս. Համբարձումյանը զարմացած հայտարարեց, որ մի թե տեղյակ չեն, որ նախորդ օրը ինքը ելույթ է ունեցել հեռուսատեսությամբ եւ իրեն հրավիրել են կառավարություն: Վերաքննիչ դատարան էլ, վճռականություն չդրսեւորելով, տվյալ գործով օրենքով չնախատեսված որոշում կայացրեց՝ գործն ուղարկել նոր քննության: Այդ որոշումը բողոքարկվել է ՀՀ վճռաբեկ դատարան:

Այս իրավական զարգացումների մասին Ս.Համբարձումյանը լռում է, փոխարենն ամեն օր հայտարարելով, որ շուտով գործը կավարտի:

Ս. Համբարձումյանը երեկ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ «կաշառքի գործ»-ով տուժող է ճանաչվել: Ստում է, նա տուժողի դատավարական կարգավիճակ չունի եւ չի էլ կարող ունենալ: Բայց Ս. Համբարձումյանի պարագայում, ով գիտի, նախկին իշխանություններից ժառանգած 40 մլն ԱՄն դոլարի գործով, որպես հանցագործության զոհ ներկայանալու իմաստով, հնարավոր է, որ Ս. Համբարձումյանի տուժողի կարգավիճակ էլ շնորհվի: Սակայն դա կլինի այս մութ պատմության ամենազավեշտալի դրվագը, մի հետաքրքիր հանելուկ:
Այսպես. Ս.Համբարձումյանին տուժող ճանաչելու պատկերը հետեւյալը կլինի.

ոմն շեյխ 40 մլն ԱՄն դոլար է վճարում Ս. Համբարձումյանին՝ Հայաստանում հանքեր ձեռք բերելու եւ շահագործելու համար, Ս. Համբարձումյանը հայտարարում է, որ այդ գումարից 8, 14 կամ 17 մլն ԱՄՆ դոլարը կաշառք է տվել պաշտոնատար անձի, ով իրավասու չէր եւ չի էլ տրամադրել այդ հանքերը շեյխին, եւ հանկարծ այդ պայմաններում Ս. Համբարձումյանը հռչակվում է տուժող:

Որտեղ է տրամաբանությունը, տուժող պետք է ճանաչվի 40 մլն ԱՄն դոլար վճարողը, սակայն ոչ թե «կաշառքի գործով», այլ՝ «խարդախության գործով»:

Ի դեպ Ս.Համբարձումյանը հայտարարել է նաեւ, որ շեյխ 40 մլն ԱՄն դոլարից 700 000 ԱՄն դոլար իրեն պարտք է մնացել, սակայն ինքը չի մանրացել ու այդ գումարը չի պահանջել: Սա էլ զավեշտալի հայտարարություն է իր դատական գործերի լույսի ներքո, քանի որ 2մլն դրամի համար անձի դեմ դատարան է դիմել, միլիոնավոր դոլարների դատական գործեր ունի իր դեմ ու հանկարծ 700 000 ԱՄն դոլարից հրաժարվում է:
*Սիլվա Համբարձումյանին առնչվող դատական գործերը տես՝ այստեղ։

ՄԱՍ III

ԶԼՄ-ներով Ս.Համբարձումյանը ներկայացվում է, որպես միլիոնատեր գործարար, արաբ շեյխերի, ազգությամբ հնդիկ մեծահուրստների մտերիմ, ՀՔԾ-ում քնված եւ ներկայումս էլ քնվող գործերով անփոխարինելի վկա:

Այնինչ համացանցի տեղեկությունները Սիլվա Հարությունի Համբարձումյանի, նրա ընկերությունների մասին միանգամայն այլ նկարագիր են ներկայացնում:

Մասնավորապես http://www.datalex.am կայքը հեղեղված է (կից ներկայացվում են գործերը) Ս.Համբարձումյանի եւ նրա ընկերությունների դեմ առ այսօր քննվող տարաբնույթ գործերով՝ մի դեպքում բանկի հարյուր հազարավոր դոլարները, մյուս դեպքում միլիոնավոր դոլարները չի վճարել, մեկ այլ գործով տասնյակ միլոնավոր դրամ կազմող վարձավճար չի վճարել, մյուս դեպքում՝ աշխատավարձը չի վճարել, անգամ 660 030 դրամ գազի պարտքը եւ ոստիկանության պահպանության 300 000 դրամը չի վճարել, առկա են նաեւ սնանկության վարույթներ, մի խոսքով՝ Ս. Համբարձումյանի անձի շուրջ քաոսային վիճակ է տիրում եւ միլիոնավոր դոլարներ են անհրաժեշտ Ս. Համբարձումյանի դատական հարցերը լուծելու համար:

Փոխարենը Ս. Համբարձումյանը հայտարարում է, որ ԱՄԷ-ում հյուրանոցային բիզնես ունի, հիմնականում այնտեղ են իր գործերը: Հակառակ այդ պնդմանը, տիկին Դիլանյանը փոխանցել է ինձ, որ Սիլվա Համբարձումյանը ՄԱԷ-ում որեւէ բիզնես չունի, թող որեւէ ապացույց ներկայացնի իր նշած բիզնեսների վերաբերյալ, անգամ այնտեղ մուտք գործել չի կարող, քանի որ նրա նկատմամբ խարդախության մեղադրանքով գործ կա հարուցված: Ճշտելու համար կարող եք Ս.Համբարձումյանին ընդամենը հարցնել, թե երբ է վերջին անգամ եղել Էմիրաթներում, միայն թե փաստով պատասխանի:

Ինչ վերաբերում է Ս.Համբարձումյանի հայաստանյան «բիզնեսի» նախապատմությանը, ապա սկիզբը՝ 1990-ականներին «Նաիրիտ» գործարանից 1500 տոննա մետաղի, հաստոցների արտահանման /ըստ Ս.Համբարձումյանի, առանց կաշառքի արտահանում իրականացնելն անհնար էր/ կոռուպցիոն եւ սկանդալային պատմություններն են: Իսկ այդ մետաղներն իրականում արտահանվում էին Պակիստան, որտեղից զենք էր մատակարարվում Ադրբեջանին:

Այնուհետեւ «կաշառքի գործ»-ն է, կասկածելի հանգամանքներում Ս.Համբարձումյանի տիրապետության տակ անցած եւ որոշ ժամանակ անց գործունեությունը դադարեցված հանքի ու այդ հանքի սարքավորման կապակցությամբ Սուրիկ Խաչատրյանի հետ կապված պատմությունը, որի հիման վրա հարուցված քրեական գործը կարճված է, իսկ Ս.Համբարձումյանը պնդում է, որ այդ գործն էլ է կասեցված:

Դրանից հետո Վ. Այվազյանի հետ կապված ինչ-որ գումարների սկանդալային դեպքն է:

Այնուհետեւ Երիցյանների ունեզրկման եւ նրանց կայացած բիզնեսը Ս.Համբարձումյանին անցնելու եւ այդ բիզնեսը մարելու պատմությունն է:

Վերջերես բացահայտված ոստիկանապետ Վ.Գասպարյանի տան հետ կապված երրորդ անձի բիզնեսը Ս.Համբարձումյանի անցնելու մութ գործարքներն են, որոնցով ներկայումս դատական հայց է առկա:

Ս.Համբարձումյանն առնչություն ունի ՀՔԾ-ում քննվող նաեւ «Մարտի 1»-ի գործով գործարքների հետ, «Հրապարակի փուչիկների» գործով եւ այլն:

Կարող ենք արձանագրել, որ Ս.Համբարձումյանը որեւէ բիզնես չի ստեղծել, կասկածելի հանգամանքներում նրան անցած բիզնեսներն իրենց «մահկանացուն են կնքել» ապացույցները՝ http://www.datalex.am կայքում են:

Ի վերջո Հայաստանում չկա մեկը, որ այսքան սկանդալային, կոռուպցիոն գործերում նման դերակատարումներ ունենա:

Հարց. ո՞վ է Ս.Համբարձումյանը, որ 1990-ական թվականներից առ այսօր գեթ մեկ դրական նախաձեռնությամբ հանդես չի եկել, կամ գոնե այդ մասին հայտնի չէ, սակայն մշտապես հայտնվում է այլ անձանց ունեզրկման, սկանդալային պատմությունների էպիկենտրոնում:

Ի զորու է արդյոք տիկին Համբարձումյանն իր 6-րդ տասնամյակում գոնե զերծ մնալ կոռուպցիոն, սկանդալային պատմություններից, թե՞ տասնյակ տարիներ շարունակ կուտակված հանրությանը հայտնի եւ դեռ անհայտ խնդիրների բեռի ներքո ստիպված է լինելու հետայսու էլ իրավիճակային լուծումներ փնտրել եւ նորանոր պատմությունների կենտրոնում հայտնվել:

Ա.Դիլանյանի շահերի պաշտպան, փաստաբան Լ. Հովհաննիսյան